Sat, 10 January
-2.9 C
Yerevan
USD: 381.21 RUB: 4.81 EUR: 443.92 GEL: 141.50 GBP: 511.13

ՀՀ ԿԲ–ն ստեղծում է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգ

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը հանրապետության ֆինանսական համակարգի կայունության ամրապնդման նպատակով անցել է «ԱՐՈՒՍ» դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

«Դրամական փոխանցումների բնագավառը, հանդիսանալով արագ զարգացող ոլորտ, նոր տեխնոլոգիաների և նոր գործիքների կիրառման առումով  պահանջում է մշտական ուշադրություն թե՛ կարգավորման, թե՛ վերահսկման տեսակետից»,– ասվում է հաղորդման մեջ։

Դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծման մասին որոշումն ընդունվել է` հաշվի առնելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում և հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ։

Հաղորդագրության համաձայն, «ԱՐՈՒՍ» համակարգի ստեղծումը ՀՀ ԿԲ և ՀՀ առևտրային բանկերի համատեղ մտահաղացման արդյունք է:

«Նախատեսվում է, որ համակարգը, միասնական հարթակի հիման վրա և տարբեր գործիքների կիրառման հնարավորությամբ, ապագայում կդառնա մանրածախ վճարումների միասնական համակարգ, որը, հիմքում ունենալով մասնակիցների ազատ մրցակցության ապահովման սկզբունքը, կապահովի  սպառողներին էժան և որակյալ ծառայություններ», – նշել են ԿԲ-ից:

Բացի այդ, այս համակարգը կբացառի ներկայումս ՀՀ դրամական փոխանցումների շուկային սպառնացող առանձին արտասահմանյան համակարգի կողմից գերիշխող և թելադրող դիրք ունենալու վտանգը: Անվտանգության միասնական չափորոշիչների կիրառման միջոցով, համակարգը թույլ կտա բարձրացնել անվտանգությունը և արդյունավետությունը, ինչպես նաև լայն ենթակառուցվածքի հասանելիության հաշվին թույլ կտա ստեղծել բարենպաստ պայմաններ և կկրճատի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների և սպառողների ընթացիկ ծախսերը:

«ԱՐՈՒՍ»-ը, համարժեք ապահովվածության մեխանիզմներ կիրառելու միջոցով, կսահմանափակի արտասահմանյան համակարգի օպերատորների անվճարունակության/սնանկության կամ տվյալ երկրի կարգավորող մարմնի կողմից համակարգերի օպերատորներին սնանկ ճանաչելու կամ գործունեությունը դադարեցնելու դեպքում չվճարման ռիսկը և կբարձրացնի հանրության վստահությունը», – նշել են ԿԲ-ից:

Նախատեսվում է, որ հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով և մասշտաբի էֆեկտի հաշվին, դրամական քաղաքականությունը ուղղված է լինելու դրամական փոխանցումների շուկայում առկա սակագների նվազեցմանը, քանի որ նույն տեսակի ծառայությունը հասանելի կլինի միասնական համակարգի ներքո, և սպառողը հնարավորություն կունենա ընտրելու իրեն առավել հարմար և մատչելի փոխանցման տարբերակ:

«ԱՐՈՒՍ» համակարգի ներդրումը կհեշտացնի արտասահմանյան համակարգերի մուտքը հայաստանյան շուկա, քանի որ ինչպես ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ արտասահմանյան համակարգերի օպերատորները փոխանցումների կատարման համար բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր կնքելու փոխարեն կկնքեն մեկ պայմանագիր` «ԱՐՈՒՍ» համակարգի օպերատորի հետ, իսկ համակարգերի օպերատորները ստիպված չեն լինի հսկել մասնակիցների ֆինանսական ռիսկերը, ինչը կլինի առավել հարմար, քիչ ռեսուրսատար և քիչ ժամանակատար՝ միաժամանակ ընձեռելով հասանելիություն ՀՀ վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցներին:

«Ինչ վերաբերում է  ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությանը, ապա այն կլինի ավելի մեղմ, քանի որ մի շարք ռիսկերի կառավարումը կենտրոնացված ձևով կիրականացվի «ԱՐՈՒՍ» համակարգում», – նշվում է հաղորդագրության մեջ:

ԿԲ-ից մշում են, որ ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը երբևիցե չի ստեղծել և չի ստեղծի  խոչընդոտներ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ինչի մասին են վկայում ներկայում Հայաստանում գործող 13 (այդ թվում` 4 ռուսական) արտասահմանյան փոխանցումների համակարգերը:

Հայաստան կատարված դրամական փոխանցումները 2015 թ.–ին նվազել են 30 տոկոսով` կազմելով 1 208,47 մլն դոլար։ Ընդ որում, դևամական փոխանցումները կազմում են ՀՆԱ-ի մոտ 15-17 տոկոսը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

Ինչպես են հայերը սովորում ներդրումներ կատարել․ Freedom Academy Armenia–ի ղեկավար

Հայաստանում ավելի հաճախ են սկսել խոսել ֆինանսական կրթվածության մակարդակի անհրաժեշտության մասին, բայց ի՞նչ է դա իրականում նշանակում, և ինչո՞ւ է կարևոր ոչ միայն անհատի, այլև ամբողջ երկրի տնտեսության համար: Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img