Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2016թ.–ին կազմել է 272.5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2016 թվականին կազմել է 272.5 մլրդ դրամ 2015 թվականի 245 մլրդ դրամի դիմաց։ Այս մասին են վկայում հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալները։

Հայաստանի պետբյուջեում 2016 թվականի պակասուրդը ծրագրված էր 197 մլրդ դրամի չափով (ՀՆԱ–ի 3,5%)։ Այսպիսոց, նախնական տվյալներով, տարվա արդյունքներով,  պակասուրդը ծրագրածից ավելի է 75.5 մլրդ դրամի չափով։

ԱՎԾ տվյալների համաձայն, պետբյուջեի եկամուտները 2016 թվականին աճել են ընդամենը 0.7 տոկոսով` կազմելով 1 154.9 մլրդ դրամ։

ԱՎԾ տվյալների համաձայն, պետեկամուտների կառուցվածքում 2016 թվականին հարկերն ու տուրքերը կազմել են ավելի քան 1 079.7 մլրդ դրամ` ավելանալով 1.1 տոկոսով։ Միաժամանակ, ԱԱՀ–ով պետբյուջե ստացված գումարները կազմել են 391 մլրդ դրամ (7,7%–ի անկում), ակցիզահարկով` 59.7 մլրդ դրամ (22%–ի աճ), շահութահարկով` 127.1 մլրդ դրամ (22,7%–ի աճ), եկամտահարկով` 332.7 մլրդ դրամ (6,7%–ի աճ), մաքսատուրքերով` 55.4 մլրդ դրամ (9,9%–ի անկում), շրջանառության հարկով` 15.2 մլրդ դրամ 28,7%–ի անկում)։

2016 թվականին պետբյուջեի մյուս եկամուտները կազմել են 59.8 մլրդ դրամ նախորդ տարվա 69 մլրդ դրամի դիմաց, իսկ պաշտոնական դրամաշնորհներով ստացված գումարները գերազանցել են 15.4 մլրդ դրամ 10.2 մլրդ դրամի դիմաց։

ԱՎԾ տվյալներով, պետբյուջեի ծախսերը 2016 թվականին աճել են 2.5 տոոկսով և կազմել են 1 427.5 մլրդ դրամ։ Միաժամանակ, ծախսերի ցուցանիշում ներառվել է վարկային միջոցների գնահատումը արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող թիրախային ծրագրերի իրականացման գրասենյակներով։

Հայաստանի բյուջեի ընթացիկ ծախսերը նախորդ տարում կազմել են 1 258,8 մլրդ դրամ (3,3%–ի աճ), որոնցից աշխատավարձերի ծախսերին բաժին է ընկել 142,4 մլդր դրամ (0,8%–ի աճ), սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին` 405,2 մլրդ դրամ (3,6%–ի աճ), ապրանքների և ծառայությունների ձեռքբերմանը` 161,1 մլրդ դրամ (37,6%–ի անկում), դրամաշնորհներին` 157,4 մլրդ դրամ (2,9%–ի աճ), հատկացումներին` 120,8 մլրդ դրամ, տոկոսային վճարումներին` 98,3 մլրդ դրամ (32,7%–ի աճ) և այլ ծախսերին`  173,48 մլրդ դրամ (3,6%–ի աճ)։

Հայաստանի պետբյուջեում 2016 թվականին ծախսային հոդվածը ծրագրված է 1 տրլն 373.7 մլրդ դրամի մակարդակում, իսկ եկամտայինը` 1 տրլն 183 մլրդ դրամի մակարդակում ($1 – 486.23 դրամ)։  –0–

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img