ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են #երբիրականանումեներազանքները ակցիան

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում և առաջարկում են բոլոր Visa քարտապաններին մասնակցել ակցիաին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Ակցիան տարածվում է “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ Visa քարտապանների վրա, որոնք 15.11.2017 թ.-ից մինչև 15.02.2018թ. ներառյալ կկատարեն ամենաշատ գումարի անկանխիկ գործարքներները նվազագույնը 300 000 ՀՀ դրամի չափով (այդ թվում ինտերնետ խանութներում, բացառությամբ կոմունալ և այլ անկանխիկ վճարումների, որոնք իրականացվում են բանկոմատների և ինտերնետ կայքերի միջոցով)», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Ակցիայի ավարտից հետո 100 ամենաակտիվ մասնակիցների միջև կխաղարկվեն մրցանակներ. 8 mini iPad և գլխավոր մրցանակ` 2 տուրիստական փաթեթ դեպի Փարիզի Դիսնեյլենդ (յուրաքանչյուրը 2 անձի համար):

«Ակցիային կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր գործող Visa քարտապանները, և նրանք, ովքեր կդառնան Visa քարտապան ակցիայի անցկացման ընթացքում: Խաղարկությունը կանցկացվի հաճախորդների ներկայությամբ` պատահական ընտրության սկզբունքով և կհեռարձակվի ուղիղ եթերով», – հայտնում են բանկից:

#երբիրականանումեներազանքները ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img