IDBank-ը Վարչության նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. IDBank-ի խորհրդի որոշմամբ Բանկի Վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Մհեր Աբրահամյանը: ԿԲ-ը հաստատել է Մհեր Աբրահամյանի թեկնածությունը դեկտեմբերի 19-ի, թիվ 1/880Ա, որոշմամբ: Այդ մասին հայտնում են Բանկի հաղորդակցման բաժնից:

IDBank-ի խորհրդի նախագահ Վարտան Դիլանյանը նշել է, որ Մհեր Աբրահամյանը ֆինանսական համակարգում  20-ամյա աշխատանքային փորձ ունի: Նա ոչ միայն  համաձայն է Բանկի զարգացման տեսլականի ու ռազմավարության հիմնական դրույթների հետ, այլև պատրաստ է սատարել դրանց կյանքի կոչմանը։

«Վստահ եմ՝ պարոն Աբրահամյանի գլխավորությամբ Բանկը պատվով կհաղթահարի բոլոր մարտահրավերներն ու հաջողությամբ կիրագործի ռազմավարական բավականին հավակնոտ նպատակները»,- ասել է Խորհրդի նախագահը:   

Վարտան Դիլանյանի խոսքով վերջին 1,5 տարին Բանկի Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ֆինանսական տնօրեն Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Վարչության նախագահի տեղակալ։

Նշվում է, որ Մհեր Աբրահամյանը մինչև այդ զբաղեցնում էր ԿԲ-ի Ֆինանսական համակարգի կարգավորման Վարչության պետի պաշտոնը, ֆինանսական համակարգում աշխատում է 1999 թվականից: Ավարտել է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլետչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում, ստացել է CFA I և II մակարդակների որակավորում:

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ հիմնադրվել է 1990թ. օգոստոսի 1-ին թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ: 1996թ. «Անելիք» փայատիրական առևտրային բանկը գրանցվել է (ՀՀ ԿԲ արտոնագիր No 9) և սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերություն: 

«ԱյԴի Բանկ» ՓԲԸ ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ – տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում: 2007թ. «Անելիք Բանկ» ՍՊԸ վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության: «Անելիք Բանկ» ՓԲԸ բաժնետերերի 22.12.2017թ. Արտահերթ Ընդհանուր Ժողովի որոշմամբ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի և ս.թ. հունիսի 4-ից ներկայանում է հանրությանը նոր ֆիրմային անունով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ 2026թ․–ի 9 ամսվա ակտիվների ծավալի

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Եվրոն հայկական դրամի նկատմամբ նվազել է, մինչդեռ դոլարն ու ռուբլին աննշան աճ են գրանցել.  ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թ.-ի հոկտեմբերի 20-ին   ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, հոկտեմբերի 19-ի համեմատ, աճել է 0.08 կետով՝ կազմելով 361.49 դրամ

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img