ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սումանտրա Չակրաբարտիին

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ, հաղորդում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգի համար՝ մասնավոր հատվածի մրցունակության խթանման, կապիտալ շուկաների զարգացման, կոշտ թափոնների կառավարման, ջրամատակարարման համակարգի բարելավման, քաղաքային լուսավորության և այլ ուղղություններով: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի կողմից մեր երկրում փոքր և միջին բիզնեսի համար ծրագրերի իրականացումը և հավելել, որ ՀՀ կառավարության նպատակն է նոր թափ հաղորդել բիզնես ոլորտի զարգացմանն ու ակտիվացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության քայլերն ուղղված են տնտեսական հեղափոխություն իրականացնելուն, և այդ առումով ՎԶԵԲ-ի հետ ակտիվ ու արդյունավետ համագործակցությունը կարող է մեծ նշանակություն ունենալ:

Սումանտրա Չակրաբարտին ընդգծել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող նախագծերում ու բարեփոխումներում: ՎԶԵԲ նախագահը  նշել է, որ մարտ ամսին նախատեսում է այցելել Հայաստան`  մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում քննարկելու Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը, որում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին: Պարոն Չակրաբարտին անձամբ իր և ՎԶԵԲ-ի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարությանը` նախաձեռնած բարեփոխումների իրականացման գործում: Նա նշել է, որ այդ աջակցությունը կլինի ինչպես ֆինանսական, այնպես էլ խորհրդատվական:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հետագա փոխգործակցությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մայիսի 25–31)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ ֆինանսական կայունության, վարկային ռիսկերի և բանկային հատվածի շահութաբերության վերաբերյալ Կենտրոնական բանկի ազդակների ազդեցության տակ։ Ուշադրության կենտրոնում էին նաև կապիտալի շուկայի զարգացումը և հաճախորդների պաշտպանության հարցերը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները շարունակել են աճել, մինչդեռ ռուբլին կրկին նվազել է․ ՀՀ ԿԲ

2026 թվականի հունիսի 1-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մայիսի 29-ի համեմատ աճել է 0.17 կետով՝ հասնելով 368.35 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img