ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս «Մուտքն ազատ է» նոր ակցիայով

Ակցիան կտևի մինչև ընթացիկ տարվա մարտի 10–ը։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է  «Մուտքն ազատ է» ակցիան, որը նախատեսված է հատուկ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, ովքեր իրականացնում են մեծածախ ու մանրածախ առևտուր, արտադրական գործունեություն, ինչպես նաև ապրանքների ներմուծման և արտահանման հետ կապված գործունեություն: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Մուտքն ազատ է» ակցիան դրամական և հաշվարկային գործառնությունների մի շարք ծառայություններ են, որոնք թույլ են տալիս օպտիմալացնել փոքր և միջին բիզնեսի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերը, ստանալ մատչելի որակյալ սպասարկում ու բավարարել հաճախորդի բոլոր կարիքները:

«Մուտքն ազատ է» ակցիան ներառում է` անվճար բանկային հաշվի սպասարկում 1 տարվա ընթացքում; դրամային հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվեգրում 1 տարվա ընթացքում `3% (ստանդարտ 0.1% -ի փոխարեն); Mastercard Business միջազգային վճարային քարտ` 1 տարվա համար անվճար սպասարկում (15000 դրամ ստանդարտ սակագնի փոխարեն):

Ծառայությունների ժամկետը լրանալուց հետո (1 տարի), հաճախորդը կսպասարկվի Բանկում ներկա պահին գործող սակագներով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է փոքր և միջին բիզնեսի իրավաբանական անձանձ և անհատ ձեռնարկատերերին օգտվել «Բանկ-Հաճախորդ» հեռավոր համակարգի ծառայություն: Բացի այդ, վճարումը կարելի է կատարել վճարային տերմինալներում:

 Լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ` https://ru.vtb.am/small/cassa/transfer/index.php

ՎՏԲ-Հայաստան Բանկն աշխատում է զարգացնել և  բարելավել փոքր և միջին բիզնեսի սպասարկման համակարգը Հայաստանում:

Ավելի մանրամասն տեղեկություններ ակցիայի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img