ԱԿԲԱ ֆեդերացիայի և NABU–ի աջակցությամբ կիրականացվեն գյուղական տուրիզմի զարգացման նոր ծրագրեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./ԱՌԿԱ/. ԱԿԲԱ ֆեդերացիան և ‹‹Գերմանիայի բնության պահպանության միության›› (NABU) հայաստանյան մասնաճյուղն ամփոփեցին մարտ ամսին համատեղ հայտարարած դրամաշնորհային մրցույթի արդյունքները: Դրամաշնորհի տրամադրման նպատակը Հայաստանում գյուղական տուրիզմի զարգացմանը նպաստելն է, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը:

Հայտարարված մրցույթին հայաստանյան տարբեր մարզերից դիմել են շուրջ 522 անհատ և կազմակերպություն` ներկայացնելով գյուղական տուրիզմի զարգացման վերաբերյալ իրենց ծրագրերը:  

Ստացված հայտերի ամփոփման արդյունքում որոշվել է աջակցություն ցուցաբերել 5  ծրագրի, որոնց իրականացմամբ Հայաստանի մի քանի մարզերում՝ Շիրակում, Գեղարքունիքում,  Վայոց ձորում և Սյունիքում գտնվող  5 տարբեր գյուղերում հնարավոր կլինի խթանել գյուղական տուրիզմի զարգացումը՝ զբոսաշրջիկներին տրամադրվող ծառայությունների որակական և քանակական աճի շնորհիվ:  

 ‹‹Մեր առաքելությունը միայն ֆինանսական ծառայություններ տրամադրելու մեջ չէ: Մենք ձգտում ենք Հայաստանում տնտեսության՝ հատկապես համայնքներում մեր դերն ունենալ նրանց զարգացման գործում: Ունենալով NABU-ի նման լավ գործընկեր, հպարտությամբ կարող ենք նշել, որ  մենք այդ ճանապարհով էլ շարժվել ենք և նպաստում ենք համայնքների զարգացմանը», – իր խոսքում նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

ԱԿԲԱ ֆեդերացիան ստեղծվել է 2017թ.-ին, որի նպատակն է խթանել Հայաստանում նորարարական գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը:  

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և NABU-ի համագործակցությունը մեկնարկել է 2015թ.-ին:

Մանրամասն՝ տեսանյութում։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img