Հայաստանի վարկային կազմակերպությունների հնգյակն` ըստ վարկային պորտֆելի 2019թ.–ի I եռամսյակի արդյունքներով

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի վարկային կազմակերպությունների հնգյակն` ըստ վարկային պորտֆելի 2019թ.–ի I եռամսյակի արդյունքներով։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, 2019թ.–ի I եռամսյակի արդյունքում, կազմել են 439,2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 44,8 մլրդ դրամով կամ 11,4%–ով։

Միաժամանակ տարվա սկզբից վարկային կազմակերպություններն ավելացրել են վարկավորումը 13%–ով կամ 50,5 մլրդ դրամով։

2019թ.–ի առաջին եռամսյակի արդյունքում, վարկավորման գծով առաջատարների հնգյակում են ներառվել հետևյալ ընկերությունները` Էքսպորտ Ֆայնենս, Բնակարան երիտասարդներին, Ազգային հիփոթեքային ընկերություն, Առաջին ֆակտորինգային ընկերություն, Ֆաստ Կրեդիտ։

Այսպես, «Էքսպորտ Ֆայնենս» ընկերության վարկավորումը 2019թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 70,2 մլրդ դրամ` տարեսկզբից ավելանալով 32%–ով (13%–ի անկում)։

 «Բնակարան երիտասարդներին» ընկերության վարկային պորտֆելը կազմել է 60,7 մլրդ դրամ (տարեսկզբից 2,7%–ի աճ և տարվա ընթացքում` 12,8%–ի աճ), «Ազգային հիփոթեքային» ընկերության վարկային պորտֆելը` 41,2 մլրդ դրամ (համապատասխանաբար 0,78%–ի և 2,75%–ի անկում), Առաջին ֆակտորինգային ընկերության վարկային պորտֆելը` 37 մլրդ դրամ (28,6%–ի և 116,36%–ի աճ), Ֆաստ Կրեդիտինը` 31,8 մլրդ դրամ (12,4%–ի և 22,35%–ի աճ)։

Վարկային ընկերությունների ակտիվները 2019թ.–ի առաջին եռամսյակում կազմել են 608,7 մլրդ դրամ (տարեսկզբից 9%–ի աճ), պարտավորությունները` 306,2 մլրդ դրամ (18,4%–ի աճ), կապիտալը` 302,5 մլրդ դրամ (0,86%–ի աճ)։

Վարկային կազմակերպությունների զուտ շահույթի ծավալով վարկանիշ կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպություններ» տեղեկագիրը։ ($1 – 480.18 դրամ)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Հայաստանի առևտրային բանկերը 2026թ․–ի 9 ամսում պետբյուջե են վճարել 149,22 մլրդ դրամ

Հայաստանում գործող բոլոր 17 գործող առևտրային բանկերը ներառվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում2026 թվականի ինը ամիսների արդյունքներով, վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img