«Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների մեծությունը հատել է 212 միլիարդ դրամի շեմը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Միայն երկրորդ եռամսյակի ընթացքում վերջինս աճել է ավելի քան 8 միլիարդ դրամով, ընդ որում, նշված 212 միլիարդի հիմնական մասը՝ շուրջ 68%-ը, ներդրված է Հայաստանի Հանրապետությունում։

Իսկ ընկերության կողմից կառավարվող երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը շարունակել է բարձ մնալ՝ տատանվելով 8.4%-9.5%-ի միջակայքում։

«Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող ֆոնդերը, հատկապես Պահպանողականն ու Հավասարակշռվածը, երկրորդ եռամսյակի ընթացքում ապահովել են դրական եկամտաբերություն, որն ավելի քան ծածկել է այն բացասական ազդեցությունը, որը ֆոնդերը կրել են հայաստանյան ներդրումներից և դրամի արժևորումից։ Միայն այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում  Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող Պահպանողական և Հավասարակշռված ֆոնդերը արձանագրել են դրական, իսկ Կայուն եկամտային ֆոնդը՝ նույնիսկ բացասական արդյունք, սակայն երեք ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը բավականին բարձր է՝ տատանվելով  8.4%-9.5%–ի միջակայքում»,– նշել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»–ի ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը՝ հավելելով, որ ֆոնդերի եկամտաբերությունը անհրաժեշտ է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ դրանց կառավարման ռազմավարությունն ունի երկարաժամկետ բնույթ։

Մանրամասն՝ տեսանյութում: «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img