Յունիբանկը՝ «Երաժշտության և գինու» տոնակատարության գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Նոյեմբերի 7-ին Հայաստանում երրորդ անգամ Voskeni Wines գինեգործարանում կկայանա «Երաժշտության և գինու» ամենամյա տոնակատարությունը: Այս անգամ միջոցառումը նվիրված է երկու մեծագույն կոմպոզիտորների՝  Ալ. Սպենդիարյանի՝ 150, և Առնո Բաբաջանյանի՝ 100-ամյակներին, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Միջոցառման գործընկերն է «Յունիբանկ» ԲԲԸ-ն:

«Այս տոնակատարությունն արդեն դառնում է ազգային գեղեցիկ ավանդույթներից մեկը: Այն մարմնավորում է արժեքներ, որոնցով փառաբանվում է Հայաստանը՝ առատաձեռնություն, հյուրընկալություն, հարգանք խաղողագործության և գինեգործության բազմադարյա պատմության և մշակույթի հանդեպ, որի ակունքներն ունեն վեցհազարամյա վաղեմություն, և ազգային խոհանոցի ավանդույթների հանդեպ հոգածություն: Մենք ուրախ ենք մեր լուման ունենալ նմանատիպ կարևոր միջոցառման անցկացմանը, որի նպատակն է էթնիկական մշակույթի հանրայնացումը»,- ասաց Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը:

«Յունիբանկը երկար տարիներ որպես գործընկեր է հանդես եկել բազմազան մշակութային նախագծերի, և մենք հերթական անգամ հաճույքով աջակցում ենք ստեղծագործական հիանալի գաղափարի իրականացմանը: Որակյալ գինու և կենդանի երաժշտության բոլոր սիրահարներին սպասում է Voskeni Wines-ը՝ Երգի ու գինու տոնակատարությանը»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Միջոցառման մասնակիցներին շատ հետաքրքրություններ են սպասվում: Ցանկացողները կհրավիրվեն շրջայցի Voskeni Wines գինեգործարանում: Համտեսի գոտում հյուրերը կարող են փորձել գինիներ հայկական տեղական խաղողի տեսակներից, տնական պանիրի տեսակներ և գյուղատնտեսական այլ ապրանքներ։ Գինով նկարելու վարպետության դասը թույլ կտա բացահայտել ստեղծագործական ունակությունները, իսկ Արարատ լեռան ֆոնին արված լուսանկարները անտարբեր չեն թողնի ոչ ոքի։

Երաժշտական ծրագիրը ներառում է անմահ դասականներ, մոդայիկ ջազ և դիջեյի  նվագակցություն։ Ալեքսանդր Սպենդիարյանի դասական գործերը կհնչեն Ա.Խաչատրյան տրիոյի կողմից՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ) և Արտյոմ Իոանիսյան (թավջութակ): Իսկ Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին կուրախացնի Առնո Բաբաջանյանի երգերի և մեղեդիների թեմաներով ջազային ինքնատիպ իմպրովիզացիաներով։ Միջոցառման ծրագրում նախատեսված է տոնական ճաշ, որտեղ հյուրերին կհյուրասիրեն հայկական ավանդական ուտեստներ, որ իդեալական համակցվում են Ոսկենի գինիների հետ։ Միջոցառումն ընտանեկան է. հյուրերը կարող են իրենց հետ բերել երեխաներին, որոնց խաղերով կզբաղեցնի պրոֆեսիոնալ անիմատորը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img