ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատող ընկերությունը մեկնարկել են համատեղ հիփոթեքային ծրագիր Renaissance Premium Home բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում բնակարանների գնորդների համար՝ տարեկան 10,8% տոկոսադրույքով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ կարելի է ձևակերպել տարեկան 10,8%-ով (փաստացի տոկոսադրույք` 11,4%-11,9%), 5 մլն ՀՀ դրամից մինչև 80 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 3-30 տարի ժամկետով: Բնակարանի ձեռք բերման նվազագույն կանխավճար՝ սկսած 10%-ից: Բանկն իրականացնում է ձեռք բերված գույքի և վարկառուի անձի ապահովագրություն վարկի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում: 

«Բնակարանային հարցի լուծումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարևոր է։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատողի հետ համատեղ Բանկի հիփոթեքային ծրագիրը մեր հաճախորդներին առաջարկում է առավել հարմար պայմաններ Renaissance Premium Home պրեմիում դասի բնակելի համալիրում բնակարաններ գնելու համար։ Բացառիկ ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք տրամադրել վարկեր նորակառույց շենքերում՝ շուրջ 350 բնակարաններ գնելու համար»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։ 

Վարկային հայտ ներկայացնելու համար հաճախորդները կարող են դիմել Բանկի Հիփոթեքային կենտրոն՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, մասնաշենք 40 հասցեով, ինչպես նաև մարզերում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Վարկային հայտ ներկայացնելիս պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ տեղեկանք կառուցապատողից, վարկառուի, առկայության դեպքում նաև համավարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ: Հայտի դիտարկման ժամկետը 1-2 աշխատանքային օր է: 

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կառուցապատողի ինտերնետային էջում, ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img