ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ-հաճախորդները ռուսաստանյան ՎՏԲ բանկի հաճախորդներից կկարողանան ակնթարթորեն ստանալ գումարներ ՀՀ դրամով իրենց հաշվին կամ քարտին՝ տրամադրելով ուղարկողին միայն բջջային հեռախոսահամար, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Միջազգային փոխանցումները դեպի բարեկամ երկրներ հասանելի են ВТБ Онлайн հավելվածի սեփական ծառայությունում: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր ծառայությունը։

Փոխանցումն ուղարկվում է ֆիզիկական անձ ​​հաճախորդի՝ ՎՏԲ բանկում ռուսական ռուբլով բացված  հաշվից: Ստացողի քարտին կամ հաշվին գումարը մուտքագրվում է անմիջապես ՀՀ դրամով: Փոխարկումն ազգային արժույթի հաշվարկվում է փոխանցումը կատարելու պահին և հաստատվում  փոխանցման պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող փոխարժեքով: Մինչև փոխանցման հաստատվելը, ուղարկողը նախապես տեսնում է վճարման արժույթով փոխանցվող գումարը, ինչպես նաև գանձվող միջնորդավճարի չափը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար չափազանց կարևոր է միջազգային փոխանցումների հասանելիությունը, քանի որ պատմականորեն երկրի մեծ թվով բնակիչներ ապրում և աշխատում են Ռուսաստանում, ովքեր սովոր են ակնթարթորեն միջոցներ փոխանցել իրենց մտերիմներին: ՎՏԲ-ի նոր ծառայությունը՝ գումարի փոխանցում բջջային համարով, զգալիորեն կհեշտացնի այս գործընթացը, ընդ որում, փոխանցման գումարն անմիջապես փոխարկվում է ՀՀ դրամի, ինչը շատ հարմար է»,- մեկնաբանեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի -Տնօրինության նախագահի տեղակալ Անդրեյ Պրոնինը։

Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В валюте за рубеж и по РФ» գործարքը և երկիրը, այնուհետև՝ «По номеру телефона» տարբերակը: Ապա անհրաժեշտ է որպես  ստացող բանկ ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկը, մուտքագրել անհրաժեշտ տվյալները՝ ստացողի հեռախոսահամար և գումար, ինչպես նաև հաստատել միջնորդավճարի չափը և կատարել փոխանցումը: Միջոցներն ակնթարթորեն կմուտքագրվեն ստացողի հաշվին:

Փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի,  ամսական գումարը՝ 300 հազար ՌԴ ռուբլի: Միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում Android սարքերի համար և Ինտերնետ բանկ համակարգում:

Ավելի վաղ ՎՏԲ-ն մեկնարկել էր բանկային տվյալների միջոցով դրամական փոխանցումներ ազգային արժույթով դեպի ասիական և հարևան երկրներ, այդ թվում՝ դեպի Հայաստան: Դրա համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն` չծախսելով լրացուցիչ ժամանակ հաշվի ամբողջական տվյալները լրացնելու վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

  • Պիտակներ
  • 252
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ում կներդրվի թոշակառուների համար հետադարձ հիփոթեքի համակարգը և ամուսինների սեփականության նոր իրավունքները

 ՀՀ ԱԺ-ն ուրբաթ  կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը (ՎԻԴԵՈ)

Նախաձեռնության արդյունքում Շիրակի մարզում արդեն իսկ տնկվել է 15․758 ծառ։ Նախագծի գլխավոր գործընկերներ Իդրամի և IDBank-ի ավելի քան 12 մլն դրամի աջակցության շնորհիվ «Սիմֆոնիկ անտառն» այսօր իրականություն է դարձել

«Ռենշին»-ը և GTB-ն միավորվում են Կասկադի նախագծի շուրջ

«Ռենշին» ընկերության և «Ջի Թի Բի Դիվելոփմենթ»-ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության հուշագիրը նոր նշաձող է սահմանում Հայաստանի քաղաքաշինական և ներդրումային միջավայրում:

Ֆինանսական արկածներից դեպի մեծ հաղթանակներ․ ամփոփվեց Junius ֆինանսական 4-րդ առցանց մրցաշարը (ՎԻԴԵՈ)

Թեժ պայքար, նոր բացահայտումներ և օգտակար ժամանց․ հենց այսպես կարելի է բնութագրել երեխաների կողմից այդքան սիրված Junius ֆինանսական առցանց մրցաշարը։

Արթուր Նախշիկյանն ընդգրկվել է Յունիբանկի Խորհրդի կազմում

Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գործառնական ռիսկերի կառավարման դեպարտամենտի տնօրեն Արթուր Նախշիկյանն ընտրվել է Յունիբանկի Խորհրդի անկախ անդամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img