Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./ԱՌԿԱ/. Ակբա բանկը միացել է ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs), որի նպատակն աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն է ու գենդերային հավասարության խթանումը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Մենք միացել ենք ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին, որպեսզի խթանենք վերջինիս սկզբունքների տարածումն ու զարգացումը։ Այդ սկզբունքների նպատակը, առաջին հերթին, հավասարության սահմանումն է՝ սկսած աշխատանքային բարվոք պայմաններից մինչև առողջության, անվտանգության, բարեկեցության, կրթության ու մասնագիտական զարգացման հավասար հնարավորությունների ստեղծում։ Պետք է ընդգծել, որ այս ծրագրին անդամակցելով՝ մենք ոչ թե նոր պարտավորություն ենք ստանձնում, այլ վերահաստատում ենք և ընդգծում մեր կողմից վաղուց որդեգրված քաղաքականությունը. կանայք չափազանց կարևոր դեր են խաղում բոլոր բնագավառներում»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում՝ «Կանանց հզորացման սկզբունքները. հավասարություն աշխատավայրում» թեմայով։

Ակբա բանկը Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է, որտեղ աշխատում է իգական սեռի շուրջ 1100 ներկայացուցիչ, ինչը կազմում է բանկի ընդհանուր աշխատակիցների շուրջ 65%-ը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img