«ԱՌԿԱ» գործակալությունը տոնում է 27–ամյակը

Հայկական մեդիադաշտի առանցքային դերակատարներից մեկը` «ԱՌԿԱ» գործակալությունը, անցած շուրջ երեք տասնամյակի ընթացքում փոքր գործակալությունից վերածվել է հսկա մեդիահոլդինգի։

Եվ այժմ arka.am հիմնական կայքից բացի, հաջողությամբ գործում են մյուս ռեսուրսներն ու նախագծերը` «Նովոստի–Արմենիա» գործակալությունը (newsarmenia.am), ARKA-Telecom հեռահաղորդակցական պորտալը (telecom.arka.am) և Armbanks.am ֆինանսաբանկային պորտալը (www.armbanks.am)` ունենալով հարթակներ Facebook–ում, YouTube–ում, Tik-Tok–ում, ինչպես նաև Telegram ալիքները։

«ԱՌԿԱ» գործակալությունն ունի ամսական ավելի քան 100 հազար դիտում և ավելի քան 1մլն դիտում տարեկան։ «ԱՌԿԱ»–ի ընթերցողների 42%–ը Հայաստանից է, 22%–ը` Ռուսաստանից, 12%–ը` ԱՄՆ–ից։

Facebook–ում ունենք ավելի քան 40 հազար բաժանորդ, իսկ ամսական ընդգրկվածությունը հարթակում գերազանցում է 100 հազարը։

«ԱՌԿԱ»–ի Telegram ալիքն ունի մոտ 1500 բաժանորդ` գրանցելով աճի կայուն միտում։ Ակտիվորեն գործում է նաև գործակալության YouTube–յան ալիքը, որտեղ կանոնավոր կերպով հրապարակվում են հարցազրույցներ փորձագետների և ձեռներեցների հետ։

Այսօր «ԱՌԿԱ»–ն հայկական ամենաառաջատար լրատվամիջոցներից է։ Գործակալության խիստ և կոռեկտ ոճը վստահություն է ներշնչում գործընկերների և ընթերցողների շրջանում։

«ԱՌԿԱ»–ի գործընկերների և բաժանորդների թվում են ֆինանսական կազմակերպություններ, պետական և մասնավոր կառույցներ, միջազգային և ոչ առևտրային կազմակերպություններ, մեդիահոլդինգներ և այլք։

Իհարկե, մենք չենք պատրաստվում սրանով բավարարվել։ Մենք ոչ միայն կենտրոնանում ենք շուկայի կարիքների վրա, այլ ձգտում ենք կանխատեսել և մեր նոր նախագծերում կյանքի կոչել հասարակության մեջ զարգացող միտումները:

Փորձում ենք մեր բաժանորդներին և հաճախորդներին առաջարկել ամենաակտուալ պրոդուկտները, որոնք իսկապես անհրաժեշտ են։ Թերևս, մեր գործընկերների, հաճախորդների և բաժանորդների նկատմամբ ուշադրությունն ու հարգանքը միշտ եղել և մնում են «ԱՌԿԱ»–ի առաջնահերթությունը։ Այս 27 տարվա ընթացքում հենց նրանք են մեր գլխավոր ձեռքբերումը։

Հարգանքներով`
«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img