Գինու տոն՝ Ակբա բանկի և Վիզայի հետ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի./ԱՌԿԱ/. Ամառ, գինի, ընկերներ․․․ «Երևանի գինու օրեր» փառատոնն արդեն 7 տարի ուրախ մթնոլորտ է ձևավորում Երևան քաղաքում ու վերահաստատում ՝ «ճշմարտությունը գինու մեջ է», հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հայաստանի շուրջ 70 գինեգործական ընկերություններ տեղացի և աշխարհի տարբեր վայրերից ժամանած գինեսերներին ներկայացնում են հայկական գինու պատմությունը, պատմում իրենց տեխնոլոգիայի և փիլիսոփայության մասին ու խորհուրդ տալիս խմել միայն հայկական գինի։

Այս տարի փառատոնն աննախադեպ է զբոսաշրջիկների քանակով։ Աշխարհի տարբեր կողմերից հազարավոր այցելուներին տպավորում է հայկական գինին ու հյուրասիրությունը։

Փառատոնի գլխավոր գործընկերն ու հովանավորն Ակբա բանկն է, որի համար  հայկական գինեգործության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Ակբայի հետ փառատոնի գործընկերը Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգն է։

«Մեր կարծիքով գինեգործների, գինի սիրողների և ընդհանրապես Երևանը սիրողների համար սա շատ լավ առիթ է Երևանը «զգալու» համար։ Այստեղ կարող եք տեսնել տարբեր տարիքի մարդկանց, ովքեր իրենց համար հաճելի զբաղմունք են գտնում ու մասնակցում տոնակատարությանը։ Եթե սիրում ես ընկերներ, եթե սիրում ես գինի ու լավ ժամանակ անցկացնել, ուրեմն գինու փառատոնին անպայման պետք է գալ։ Ուրախ ենք օժանդակել հենց այս միջոցառմանը, որը զարկ է տալիս տուրիզմին։ Գիտենք, որ այս փառատոնը ներառված է տուրիստական քարտեզում և շատ մարդիկ կան, որ իրենց օրացույցում նշում են այս օրը, որպեսզի հենց այս օրը գտնվեն Երևանում և զգան այս մթնոլորտը»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը։

 «Ակբա բանկի հետ համագործակցությունը շատ եմ կարևորում, որովհետև Ակբան որպես հովանավոր իր հետ բերում է նաև միջազգային գործընկեր։ Սա բարձրացնում է փառատոնի դերը, որովհետև մենք ցույց ենք տալիս զբոսաշրջիկներին, որ փառատոնը կայացած է ու կարող է ունենալ միջազգային կարգի գործընկերներ։ Ակբա բանկը, լինելով մեր գործընկերը, ոչ միայն իր աջակցությունն է ցուցաբերում փառատոնի կազմակերպանը, այլև նպաստում է հայկական գինու զարգացմանն ու հանրահռչակմանը»,- նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

Կազմակերպիչներն ամեն տարի անում են հնարավորը միջազգային հարթակներում հայկական գինին դիրքավորելու և հանրահռչակելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img