Հոկտեմբերին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. 2023թ. հոկտեմբերի 26-29-ը Երևանում կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը, որին կմասնակցեն տարբեր երկրների առաջատար բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ կազմակերպությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների ավելի քան 150 ներկայացուցիչներ, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը:

Փորձագետները կքննարկեն ֆինանսական ոլորտի թվային վերափոխման միտումները և ապագա տեխնոլոգիաները, ինչպես նաև նորարարությունները բիզնեսում արդյունավետ ինտեգրելու լավագույն փորձը:

Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի և Kwikpay միջազգային վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում:

FINTECH360 ծրագրում ներառված են ելույթներ և պանելային քննարկումներ ամենաարդիական թեմաներով.

• Հաճախորդների թվային պրոֆիլներ: Ինչպե՞ս է onboarding-ը լուծում թվային բիզնեսի խնդիրները:

• Հաճախորդների հավատարմության կառավարում, բանկային էկոհամակարգեր և BNPL ծառայություններ:

• Մոբայլ հավելվածներ՝ բրոքերային ծառայությունների և ներդրումների համար:

• Open Banking և Open API:

• Կիբերանվտանգություն և անձնական տվյալների պաշտպանություն:

• Միջսահմանային դրամական փոխանցումներ և վճարումներ. նոր ռազմավարություններ:

• Ինչպե՞ս է Web 3.0-ն ազդում թվային հասանելիության վրա: Բլոկչեյն և NFT շուկաների զարգացումը:

• e-Commerce. հիմնական շարժիչ ուժը և աճի հեռանկարները:

• ESG և անցում դեպի կանաչ ֆինանսներ, climate finance:

• Թվային բանկ ՓՄՁ-ների համար:

Այս տարի Հայաստանը նշում է դրամի 30-ամյակը, և համաժողովի ընթացքում տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին կներկայացվի նաև ազգային արժույթի ստեղծման, ներդրման և զարգացման պատմությունը։

Համաժողովի ծրագիրն ավանդաբար ներառում է գործնական և ժամանցային մասերը։ Մասնակիցներին սպասվում են հետաքրքիր ուղևորություններ Հայաստանի տեսարժան վայրեր և, իհարկե, ազգային ճաշատեսակների համտեսում: Մշակութային ծրագրում ներառված է նաև հայտնի երգիչ Վալերի Մելաձեի ելույթը համաժողովի գլխավոր հովանավոր Յունիբանկի 22-ամյակի տոնակատարությանը:

Համաժողովի ծրագրի և գրանցման համար այցելեք fintech360.io կայքը:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Տեղեկատու կենտրոն՝ +374 10 59 55 55։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img