Բիբլոս Բանկ Արմենիան՝ կրկին CaseKey մրցույթի գլխավոր գործընկեր

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի․/ԱՌԿԱ/․ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի գլխավոր գործընկերը 2024-ին ևս Բիբլոս Բանկ Արմենիան է։ Արդեն 2-րդ տարին անընդմեջ Բանկը կֆինանսավորի մրցույթի՝ 250-ից ավելի խելացի երիտասարդի գործնական գիտելիք ու հմտություններ սովորեցնելու նախաձեռնությունը, հաղորդում է Բիբլոս Բանկի մամուլի ծառայությունը։

CaseKey 2024-ը կմեկնարկի մայիսին: 6-ամսյա կրթական ծրագրին ներգրավված կլինեն hայաստանյան բիզնեսի առաջատար ներկայացուցիչներ ու խորհրդատվական ընկերություններ։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կլուծեն 3-4 միկրո քեյս, որոնք վերաբերելու են Հայաստանի իրական բիզնեսներին, իսկ արդեն նոյեմբերին տեղի կունենա գալա միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները կլուծեն տարվա գլխավոր բիզնես խնդիրը։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, մասնակիցների՝ բիզնես հմտություններ ձեռք բերելու հետաքրքրվածությունը գովելի է։

«Գործնական հմտություններն արժեքավոր են ձեռք բերած գիտելիքն իրական բիզնես իրավիճակներում կիրառելու տեսանկյունից։ CaseKey մրցույթի մասնակիցների՝ անցյալ տարվա արդյունքներից ոգևորված ենք, ինչն էլ հիմնական պատճառն է, որ այս տարի ևս համագործակցում ենք նախաձեռնության հետ։ Ուրախ եմ, որ կա նման հարթակ, որտեղ երիտասարդները հասանելիություն ունեն իրենց զարգացման համար էական նշանակություն ունեցող ռեսուրսի»,- նշում է Հայկ Ստեփանյանը։

CaseKey մրցույթի համահիմնադիր  Արշակ Կարապետյանը կարծում է, որ համագործակցությունը բազմաթիվ հնարավորություններ է ստեղծում երիտասարդների համար։

«Շնորհակալություն եմ հայտնում Բիբլոս Բանկ Արմենիային երկրորդ տարին անընդմեջ որպես մեր գլխավոր հովանավորի շարունակական աջակցության համար: Սա ոչ միայն քաջալերում է մեզ, այլև մղում է նոր բարձունքների՝ ստիպելով էլ ավելի բարելավել այս տարվա մրցույթի որակը: Այս համագործակցությունը միայն մեր մասին չէ, այն ուղղակիորեն օգուտ է բերում մեր մասնակիցներին՝ նրանց տալով անգնահատելի հնարավորություններ՝ ցուցադրելու իրենց տաղանդը, կատարելագործելու իրենց հմտությունները, շփվելու և համագործակցելու ոլորտի առաջատար մասնագետների հետ դեռ ուսանողական տարիքից: Միասին մենք կերտում ենք բիզնես համայնքի ապագան»,- ասում է Արշակ Կարապետյանը։

Այս տարի միջոցառումը աճում է ոչ միայն քանակապես, այլև որակապես․ առաջին անգամ նախատեսվում է ունենալ միջազգային կրթական մասնագետների երկարատև ներգրավվածություն ծրագրում ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։

CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթ 2024-ի ամբողջ ընթացքում նույնպես Բիբլոս Բանկ Արմենիան կլինի մասնակիցների կողքին, կսատարի նրանց գործնական կարողությունների զարգացմանը։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում առողջ, բարգավաճող համայնքներ կառուցելու գործում՝ իրականացնելով մի շարք ԿՍՊ ծրագրեր և կրթական նախագծեր:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի գլխավոր իրադարձությունները (օգոստոսի 24–30)

Անցյալ շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգը որոշվել է Կենտրոնական բանկի կողմից գնաճի և դրամավարկային քաղաքականության փոխանցման, միջազգային պահուստների վիճակի և պետության պարտքի պարամետրերի վերաբերյալ ազդանշաններով։

Cube Invest-ը հայտարարում է 5 մլրդ դրամի դրամային պարտատոմսերի տեղաբաշխման մասին

«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի սեպտեմբերի 11-ից

Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկում

Յունիբանկը նոր ակցիա է մեկնարկել Arca «U-Teenager» քարտապանների համար, որի գլխավոր մրցանակը 1 500 000 ՀՀ դրամ է՝ արտերկրի առաջատար համալսարաններից մեկում ամառային կրթական ծրագրին մասնակցելու համար։

Մինչև 1 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում՝ բիզնեսին. Բիբլոս Բանկ Արմենիայի նոր առաջարկը

Բիբլոս Բանկ Արմենիան առաջարկում է բիզնեսի ֆինանսավորման և վերաֆինանսավորման արտոնյալ պայմաններ.

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img