ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով նվազեցրեել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ մինչև 8,00%

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 11-ի նիստում իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.00%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ իջեցվել է նաև լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` մինչև 9,50% և դրամական միջոցների ներգրավման տոկոսադրույքը՝ մինչև 6,50%:

 
Սա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 9-րդ նվազեցումն է անցյալ տարվա հունիսից ի վեր։ 2023թ.-ի հունիսի 13-ին Կենտրոնական բանկը սահմանեց այն 10.5%, նվազեցնելով 0.25 տոկոսային կետով, օգոստոսի 1-ին իջեցրեց մինչև 10.25%, սեպտեմբերի 12-ին` 9.75%, հոկտեմբերի 31-ին` մինչև 9,5%, դեկտեմբերի 12-ին` մինչև 9,25%, 2024թ. հունվարի 30-ին` մինչև 8,75%, մարտի 12-ին` մինչև 8,5%, իսկ ապրիլի 30-ին` մինչև 8,25%:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img