Հայաստանի ֆոնդային բորսայի կապիտալիզացիան գերազանցել է 872 մլն դոլարը. Եգանյան

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական ֆոնդային բորսայի (AMX) կապիտալիզացիան 2024 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 872,36 մլն դոլար, ասաց AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Շուկայի կապիտալիզացիան (խմբ.-2023 թվականի արդյունքներով) կազմել է մոտ 668 մլն դոլար, ինչը լավ ցուցանիշ է այնպիսի զարգացող երկրի կապիտալի շուկայի համար, ինչպիսին Հայաստանն է»,– ասաց նա՝ AMX–ի մրցանակների պարգևատրման միջոցառմանը։

Եգանյանը հայտնել է, որ արժեթղթերի հատվածում նկատվում է լավ միտում. տարեկան առնվազն մեկ IPO է իրականացվում, և այժմ բորսայում ընդգրկված ընկերությունների թիվը հասել է 13-ի։

Այս առնչությամբ բորսայի տնօրենը հավելեց, որ երկրորդային շուկայի կարիքները բավարարելու համար պահանջվումեն ավելի շատ նոր արժեթղթեր։

«Դա արդեն ներդրումային բանկերի գործն է. նրանք պետք է համոզեն թողարկողներին։ Հայաստանում կա մոտ 30 պոտենցիալ թողարկող, որոնք կարող են հետաքրքրված լինել էմիսիաներով»,-պարզաբանեց նա։

Խոսելով պետական ​​պարտատոմսերի շուկայի մասին՝ Եգանյանը նշեց, որ նախնական տեղաբաշխումները 2018թ.-ի 460 մլն դոլարից 2023թ.-ին հասել են 1,5 մլրդ դոլարի։

Ընդ որում, երկրորդային շուկայում պետական ​​պարտատոմսերով առևտրի ծավալը (խմբ.-2023թ.) կազմել է մոտ 228 մլն դոլար (խմբ.-2018թ. 144 մլն դոլարի համեմատ):

«Սա շատ կարևոր ցուցանիշ է հատկապես օտարերկրյա ներդրողների գրավելու համար»,-ասաց նա։

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի վերաբերյալ Եգանյանը նշեց, որ չնայած 2020 թվականին որոշակի լճացմանը, 2023 թվականին դրանց ծավալը կազմել է 114,8 մլն դոլար՝ 2018 թվականի 76,7 մլն դոլարի դիմաց, իսկ պարտատոմսերի թիվը 69-ից հասել է 111-ի։

Բորսայի տնօրենը նաև ներկայացրել է AMX-ի որոշ ֆինանսական ցուցանիշներ 2023 թվականի արդյունքներով՝ 2018 թվականի համեմատությամբ։ Այսպիսով, բորսայի կապիտալը 1,2 մլն դոլարից հասել է 5 մլն դոլարի, գործառնական ծախսերը՝ 1,5 մլն դոլարից 4,6 մլն դոլար, իսկ զուտ շահույթը 130 հազար դոլարից հասել է 1,2 մլն դոլարի։

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ–ում կավելացնեն ոչ հրապարակային ներդրումային հիմնադրամների մասնակիցների սահմանաչափը՝ 49–ից հասցնելով 99–ի

ԱԺ–ն նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունեց «Ներդրումային հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 8–14)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է միջազգային ֆինանսական կառույցների որոշումների, արժութային դինամիկայի, կապիտալի շուկայի վերաբերյալ տվյալների և պարտքային օրակարգի ազդեցության ներքո

ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները շարունակում են ակտիվորեն օգտվել ռուսական МИР քարտերին անվճար դրամական փոխանցումների ծառայությունից

Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար (ՎԻԴԵՈ)

Արդեն երեք տարի Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում Սյուզաննա Բարսեղյանն արտադրում է բնական անուշահամ չրեր և հատուկ բաղադրատոմսով չրահունց կոնֆետներ

ՀՀ ԿԲ-ն հինգերորդ անգամ անընդմեջ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել է 6.5% մակարդակում

Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 16-ի նիստում 5-րդ անգամ անընդմեջ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.5%, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img