ՌԴ–ից  Հայաստան 2024թ․–ին կատարված դրամական փոխանցումների զուտ ներհոսքի ցուցանիշը նվազել է 52,3%–ով․ Ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի հունվար-դեկտեմբերին դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 34,8%-ով, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունից անկումը կազմել է 52,3%, իսկ այլ երկրներից՝ 3,5%: Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության «Մակրոտնտեսական զարգացումների ակնարկ․ դեկտեմբերի 2024» զեկույցում։

 «Անցյալ տարվա դեկտեմբերին տարեկան կտրվածքով ՌԴ-ից դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է մոտավորապես 5,6%-ով, մինչդեռ այլ երկրներից գրանցվել է 2,5%-ով աճ»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

Նշվում է նաև, որ 2024 թվականի դեկտեմբերին արտերկրից Հայաստան ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը, 2023 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել է 1,1%-ով։

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2024 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 1,51 մլրդ դոլար՝ 2023թ․–ին գրանցված 1,65 մլրդ դոլարի դիմաց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Եվրոյի  փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դոլարը բարձրացել է.  ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 12-ին ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ 2026 թվականի նոյեմբերի 11-ի համեմատ, աճել է 0.03 դրամով՝ հասնելով 360.51 դրամի։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն է

IDBank-ը և Իդրամը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում ամփոփել են հոկտեմբեր ամսվա արդյունքները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img