Հայաստանի միջազգային պահուստները մարտին ավելացել են՝ հասնելով 3,9 մլրդ դոլարի, ապահովելով ներկրման 2,9 ամսվա ծածկույթ․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի/ԱՌԿԱ/ Միջազգային պահուստները 2025թ․–ի մարտին ավելացել են՝ հասնելով 3,9 մլրդ դոլարի, ինչը համարժեք է ներկրման 2,9 ամսվա ծածկույթին։ Այս մասին է նշվում Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2024» հաշվետվության մեջ։

Ուսումնասիրության մեջ նշվում է, որ 2025թ․–ի մարտին դրամի փոխարժեքն ընդհանուր առմամբ կայուն էր ԱՄՆ դոլարի նկատմամբ, բայց արժեզրկվել է ռուբլու նկատմամբ։

«Մարտի վերջին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն աճել է 1,3%–ով, իսկ ռուբլին, 2024թ․–ի դեկտեմբերի վերջի համեմատ, արժեզրկվել է24,4%–ով»,– նշվում է փաստաթղթում։

ՀՀ ԿԲ–ի տվյալներով, Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2025թ․–ի մարտի դրությամբ կազմել են 3922,2 մլն դոլար՝ փետրվարին գրանցված 3371,5 մլն դոլարի համեմատ, ամսվա ընթացքում աճը կազմել է 16,3%։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի մարտին, նույն թվականի փետրվարի համեմատ, Հայաստանում գրանցվել է հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.7%-ով նվազում ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Հաշվետու ամսում հայկական դրամի և ԱՄՆ դոլարի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 392.8 դրամ, ինչը 1.9%-ով ավելի է 2024թ․–ի մարտին գրանցված նմանատիպ ցուցանիշից։ ($1 – 389.56 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 29 – հուլիսի 5)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ կարգավորող և ինստիտուցիոնալ  կարգավորման ռեժիմով:

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

 Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ) Հայաստանի կապիտալի շուկայում իրականացնելու է 5 մլրդ ՀՀ դրամ ծավալով լողացող արժեկտրոնով պարտատոմսերի թողարկում

«Ռենշին»-ը և GTB-ն միավորվում են Կասկադի նախագծի շուրջ

«Ռենշին» ընկերության և «Ջի Թի Բի Դիվելոփմենթ»-ի միջև ստորագրված ռազմավարական համագործակցության հուշագիրը նոր նշաձող է սահմանում Հայաստանի քաղաքաշինական և ներդրումային միջավայրում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունը

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆինանսական աջակցությամբ Newmag հրատարակչությունը ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի նոր հայերեն հրատարակությունը

ՀՀ-ում կներդրվի թոշակառուների համար հետադարձ հիփոթեքի համակարգը և ամուսինների սեփականության նոր իրավունքները

 ՀՀ ԱԺ-ն ուրբաթ  կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img