Հայաստանի բանկային համակարգի շահույթը 2025թ․–ին ավելացել է 16%՝–ով մինչև 421,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի/ԱՌԿԱ/ Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականին կազմել է 421,3 մլրդ դրամ՝ 2024 թվականի համեմատ աճելով 16,01%-ով։ Այս մասին են վկայում ՖՀՄՍ միջազգային ստանդարտների համաձայն հրապարակված հայաստանյան բանկերի հաշվետվությունների տվյալները։

Ընդ որում, 2025 թվականի IV եռամսյակում բանկերի շահույթը կազմել է 113,43 մլրդ դրամ՝ նույն տարվա III եռամսյակի համեմատ աճելով 5,8%-ով։

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող բոլոր 17 բանկերն անցած տարին ավարտել են շահույթով։ Դրանցից 16-ը, 2024 թվականի համեմատ, ավելացրել են շահույթը, իսկ 1 բանկի («Արարատբանկ») շահույթը նվազել է։

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 31.12.2025 թ. դրությամբ կազմել են 12,83 տրլն դրամ (աճը 2025 թվականի նախորդ եռամսյակի համեմատ՝ 7,18%, իսկ 2024 թվականի նույն եռամսյակի համեմատ՝ 16,40%):

Բանկերի վարկային ներդրումների ծավալը 2025 թվականի դեկտեմբերի վերջին կազմել է 7,7 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի վերջի համեմատ աճելով 5,93%-ով, իսկ 2024 թվականի դեկտեմբերի վերջի համեմատ՝ 22,66%-ով։

Ընդհանուր պարտավորությունները 2025 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով կազմել են 10,65 տրլն դրամ՝ ապահովելով 7,11% աճ նույն տարվա երրորդ եռամսյակի համեմատ և 15,28% աճ՝ 2024 թվականի համապատասխան եռամսյակի համեմատ։

Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալի ծավալը 31.12.2025 թ. դրությամբ կազմել է 2,17 տրլն դրամ՝ աճելով 7,22%-ով 2025 թվականի նախորդ եռամսյակի համեմատ և 22,23%-ով՝ 2024 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ։ ($1 – 379,08 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Հայաստան արտերկրից իրականացված դրամական փոխանցումների զուտ ներհոսքը հունվարին աճել է մոտ 9 անգամ

Տվյալ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է շուրջ 9 անգամ

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img