Վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Փետրվարի 15-ից վերսկսվում է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը՝ ողջ ծավալով։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ապահովագրության ենթակա են հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, ցորեն, գարի, վարսակ», – հայտնել է Պապոյանը։

Նրա խոսքով՝ ապահովագրական ընկերություններն այս տարի կիրականացնեն ակտիվ վաճառք, կայցելեն մարզեր և տեղում կկնքեն պայմանագրեր։

Ըստ նախարարի՝ ապահովագրական ռիսկերն են կարկուտը, գարնանային ցրտահարությունը, երաշտը։

Պապոյանը հայտնեց, որ կառավարությունը ֆերմերների փոխարեն կվճարի ապահովագրավճարի 40%-60%-ը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում AI–ը կներդրվի կապիտալի շուկայի գրեթե բոլոր գործընթացներում․ փորձագետ

Հայաստանում AI-ն այսպես թե այնպես կներդրվի գրեթե բոլոր գործընթացներում։ Հարցն ավելի շուտ այն է, թե ինչից սկսել. դա կախված է ֆինանսական կազմակերպությունների կոնկրետ խնդիրներից և ընթացիկ առաջնահերթություններից, կարծում է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 16-22)

Հայաստանի ֆինանսական շուկայում անցած շաբաթն առանձնակի փոփոխություններ չի արձանագրել

Հայաստանում կրիպտոակտիվների ոլորտի կարգավորումը բավականին պահպանողական է, իսկ շուկան չունի միասնական գաղափար․ Eleveight AI-ի համահիմնադիր

Հայաստանում կրիպտոակտիվների կարգավորումը կարելի է բնութագրել որպես բավականին պահպանողական, և շուկայի մասնակիցների մի մասը գտնում է, որ դա կարող է զսպել ոլորտի զարգացումը, նշել է Eleveight AI–ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արման Ալեքսանյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img