Գնաճը Հայաստանում մարտին, փետրվարի համեմատ, 0,8 տոկոս է կազմել. վիճակագրություն

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի. /ԱՌԿԱ/. Գնաճը Հայաստանում մարտին, փետրվարի համեմատ, կազմել է 0,8 տոկոս, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից:

Վիճակագրական տվյալների համաձայն, մարտին, փետրվարի համեմատ, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 0,8 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5 տոկոսով և ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 0,9 տոկոսով։

Միաժամանակ 2011 թվականի մարտին, 2010 թվականի մարտի համեմատ, պարենային գների ինդեքսը կազմել է 111,5 տոկոս։ Հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 115,5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 103,8 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝  108,4 տոկոսով։

Հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական աճը կազմել է 1,7 տոկոս, ինչը 0,7 տ.կ.-ով բարձր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (1 տոկոս)։

Վիճակագրական տվյալների համաձայն, հունվար-մարտին, 2010թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 111,1 տոկոս։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչքները և ծխախոտը) գներն աճել են 15,2 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 3,5 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտի սակագներինը՝ 7,6 տոկոսով։

Միաժամանակ ընթացիկ տարվա մարտին, փետրվարի համեմատ, երկրի բոլոր հետազոտվող քաղաքներում սպառողական գներն աճել են 0,2-2,7 տոկոսով, իսկ սպառողական գների ավելացման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում։ Միաժամանակ, մայրաքաղաքում հաշվետու ժամանակահատվածում սպառողական գներն աճել են 0,5 տոկոսով։

Պետբյուջեի համաձայն, 2010 թ.-ի վերջին Հայաստանում գնաճը ծրագրված էր 4 տոկոսի մակարդակում ((±1,5%):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

AMX-ում տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով  պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել 25 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, հայտնել են բորսայի մամուլի ծառայությունից:

284,4 մլն դոլար՝ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման համար. ՀՀ ԱԺ-ն վավերացրել է ՎԶԵԲ-ի հետ համաձայնագիրը

ՀՀ Ազգային ժողովը երկուշաբթի  կայացած արտահերթ նիստում վավերացրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի  հետ 284,4 մլն դոլարի վարկային և դրամաշնորհային համաձայնագրերի հաստատումը։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

IDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններ

IDBank-ը գործընկերների հետ կմասնակցի Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ հանդիպմանը՝ COP17-ին՝ ներկայացնելով «կանաչ» փոխակերպման, թվային էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված մի շարք առանցքային նախաձեռնություններ։

35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը շարունակում է հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը՝ այս անգամ նշելով այն իր հաճախորդների հետ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img