Fitch-ը վարկերի աճի բարձր տեմպեր է կանխատեսում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings գործակալությունը Հայաստանում վարկերի աճի ամենաբարձր տեմպերն է կանխատեսում` 21,3 տոկոս, գրում է «Վեդոմոստի» ռուսական թերթը։

Հայաստանին հաջորդում են Լեսոտոն (19%), Չինաստանը (18%), Ադրբեջանը (15,7%) և Զամբիան (15,4%)։

«Վարկերի աճի ամենաբարձր տեմպերը նախկինի պես նկատվում են Ասիայի երկրներում` 2011թ.–ին 11 տոկոս և 2012թ.–ին  9 տոկոս, Լատինական Ամերիկայում` 10 և 15 տոկոս համապատասխանաբար, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում` 7 և 5 տոկոս։ Ամենացածր տեմպերն (3%–ից ցածր) արձանագրում են Արևմտյան և Հարավային Եվրոպայի երկրները»,– նշում է պարբերականը։

Վարկավորման բարձր տեմպերը կարող են տնտեսության արագ աճի կամ հիվանդության նախանշան լինել, գրում է Fitch–ը։ Վարկավորման աճի և ակտիվների գնաճի համադրությունը հանգեցնում է նրան, որ պղպջակներ են ձևավորվում, որոնք կարող են պայթել ֆինանսական շուկայում իրավիճակի անբարենպաստ զարգացման դեպքում, պարզաբանում է Fitch սուվերեն վարկանիշների խմբի ավագ տնօրեն Ռիչարդ Ֆոքսը։ Վարկերի աճի տեմպերը փոխառնված փողերի և պահանջարկի հագեցվածության հանդեպ բնակչության վերաբերմունքի ցուցանիշն է, ասել է Դևիթ Նենգլը Renaissance Capital–ից ։

Fitch–ի բարձր ռիսկերի խմբում է ներառել Արգենտինան, Հոնկոնգը, Ինդոնեզիան, Կիպրոսը, Չինաստանը, Թուրքիան և Շրի–Լանկան, որտեղ 2011թ.–ի վարկավորման աճի տեմպերը կազմել են 14–32 տոկոս։ Այդ երկրներում անշարժ գույքի գները 17 տոկոսով բարձր են խմբի միջին ցուցանիշից, ակտիվների գները` 50 տոկոսով, ազգային արժույթի փոխարժեքը բարձրացել է 15 տոկոսով, հաշվել են Fitch–ում, ցուցանիշների նման շեղումները համակարգային ռիսկի նշաններ են, որոնց առկայության դեպքում բանկային համակարգը խոցելի է և չի կարող հակազդել արտաքին շոկերին։

Միաժամանակ վարկային լծակը կարող է խթանել ՀՆԱ աճը` տնտեսական ակտիվության նվազման դեպքում, սակայն սահմանափակ ծավալներով, գրում է ԱՄՀ–ն. աճի տեմպերի դանդաղեցման դեպքում վարկավորման խթանման հարցում կառավարության ծայրահեղ ակտիվությունը, ինչպես օրինակ` Չինաստանում, վտանգավոր է և ֆինանսավորումը չվերադարձնելու և դեֆոլտի ռիսկի աճի սպառնալիք է կրում։

Վարկային ոլորտի ջերմացման նախանշաններ ունեցող երկրների կառավարությունները պետք է խստացնեն դրամավարկային քաղաքականությունը, որպեսզի կանխեն Fitch–ի վերլուծաբանների կանխատեսումները։

Պարբերականը նշում է, որ աշխարհում վարկերի պահանջարկի աճի տեմպերն ընկնում են, սակայն զարգացող երկրներում, այդ թվում՝ Չինաստանում, իրավիճակը շարունակում է ռիսկային մնալ։

Ըստ Fitch–ի տվյալների, աշխարհում վարկավորման աճի տեմպերը դանդաղել են 2010թ.–ի 5 տոկոսից հասնելով 2011թ.–ի 4 տոկոսին և կկրճատվեն մինչև 3 տոկոս 2012թ.–ին։ «Զարգացող շուկաներում ցուցանիշները կանգ են առնում, բոլոր զարգացող տարածաշրջաններում դանդաղեցում է ընթանում»,– գրում են գործակալության վերլուծաբանները։

Վերջին տարիներին ՀՆԱ–ի նկատմամբ վարկերի հարաբերակցությունը կայունացել է. զարգացած երկրներում` 160 տոկոս մակարդակում, զարգացող երկրներում` շուրջ 50 տոկոս։ Փոխառություններն ավելացնելու արագության նվազումը լավ նշան է, դա ֆինանսական ռիսկերի և համաշխարհային տնտեսության վերավարկավորման նվազում է, նշում են Fitch–ի վերլուծաբանները։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռենշինը նոր պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն Ամերիաբանկն է

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է պարտատոմսերի հերթական տրանշի թողարկման մասին` ներդրողներին ընձեռելով քաղաքի երկարաժամկետ զարգացման իր ծրագրի մի մասը դառնալու հնարավորություն։

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

Կենսաթոշակներ, նպաստներ և հետվճար․ ՀՀ կառավարությունն այս նպատակների համար կհատկացնի 40,8 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի  կայացած նիստում որոշում է կայացրել 40,8 մլրդ դրամ հատկացնել 2026 թ.-ի չորրորդ եռամսյակում կենսաթոշակային և սոցիալական վճարումների ֆինանսավորման համար։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են, մինչդեռ ռուբլին շարունակել է աճել. ՀՀ ԿԲ

2026 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ  հոկտեմբերի 12-ի համեմատ, նվազել է 0.48 կետով՝ կազմելով 361.73 դրամ։

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ (ՎԻԴԵՈ)

Տարիներ անց, Ակբան բացի գյուղատնտեսությունից, սկսեց ֆինանսավորել տնտեսության տարբեր ոլորտներ՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img