ԱՀԸ–ն 2011 թվականից 11 թողարկումների ավելի քան 10 մլրդ դրամի պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ն 2011 թվականից ավելի քան 10 մլրդ դոլար ընդհանուր գումարի 11 թողարկումների պարտատոմսեր է տեղաբաշխել, որոնցից 9–ը` կարճաժամկետ և 2–ը` երկարաժամկետ, չորեքշաբթի հայտնեց կազմակերպության տնօրեն Մհեր Եդիգարյանը։

«Սրանք առաջին քայլերն են ընկերության` հիփոթեքային շուկան կապիտալի շուկայի հետ միավորման ռազմավարության շրջանակում, ինչը, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, բնակչության լայն զանգվածների համար հիփոթեքային վարկավորման հասանելիության ընդլայնման ամենաարդյունավետ ձևն է»,– ասաց Եդիգարյանը։

Ըստ նրա, ընկերության հետագա քայլերն ուղղված կլինեն հաջորդ տարի ներկայիս հինգի փոխարեն մինչև 10 տարի և ավելի ժամկետ ունեցող պարտատոմսերի երկարաժամկետ թողարկումների իրականացմանը։

«Դա թույլ կտա ավելի «երկար» փողեր ունենալ, որոնք մենք կկարողանանք տեղաբաշխել հայկական հիփոթեքային շուկայում»,– ասաց Եդիգարյանը։

Նա հայտնեց նաև, որ ԱՀԸ–ն իր ռազմավարության շրջանակում հիփոթեքային վարկավորման ֆինանսավորման գործիքներ է տրամադրում` սովորական կորպորատիվ պարտատոմսեր, որոնք ընկերությունն արդեն թողարկում է, ինչպես նաև նոր գործիքներ` հիփոթեքային վարկերով ապահովված պարտատոմսեր։

«Մենք այժմ ակտիվ քայլեր ենք կատարում երկրորդ փուլի անցնելու համար և ծրագրում ենք, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում հայկական շուկայում կներդնենք այդ նոր գործիքը` ապահովված պարտատոմսերը»,– ասաց Եդիգարյանը։

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին սարոյանն իր հերթին նշեց, որ այս տարին բորսայում բավականին ակտիվ է սկսվել։

«Շատ հաճելի է, որ հայկական էմիտենտները և, մասնավորապես, ԱՀԸ–ն, որոշում են ընդունել դուրս գալ նոր մակարդակի։ Մինչ այդ ընկերությունն ուներ 9 կարճաժամկետ թողարկումներ, սակայն սկսած այս տարվանից` ԱՀԸ–ն փոխել է իր ռազմավարությունը և ավելի երկարաժամկետ պարտատոմսեր է սկսել թողարկել»,– ասաց Սարոյանը։

Նա նշեց, որ արդեն ավելի երկար ժամկետների վերջին երկու թողարկումները ցուցարկում են անցել էմիտենտի նկատմամբ ավելի բարձր պահանջներով բնութագրվող Abond հարթակում։ Սարոյանը հայտնեց, որ բորսայի առավել ակտիվ մասնակիցների մասին տեղեկությունն ավանդաբար հայտնվում է Նյու Յորքի ֆոնդային բորսայի էկրաններին, և «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ–ի մասին տվյալներ կներկայացվեն Թայմս Սքվեր բորսայի շենքում։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն հուլիսի 11–ին NASDAQ OMX Armenia բորսայի հարթակում 10 հազար անվանական արժեկտրոնային պարտատոմսեր է տեղադրել հինգ տարի մարման ժամկետով, 1.2 մլրդ դրամ ծավալով և 12 տոկոս եկամտաբերությամբ` ընդգրկվելով Abond ցուցակում։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, գրանցվել է և լիցենզավորվել է 2011 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որն ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է։ –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img