ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարել է Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարել է  Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի անվճար սերտիֆիկացման մրցույթի հաղթողներին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համագործակցությամբ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի» անվճար սերտիֆիկացման առաջին ծրագիրը հասել է վերջնական փուլին:

Արդյունքում ծրագրին դիմած տասնյակ տնտեսվարողներից մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեցին չորսը՝ Մեղր արտադրող «Մեր սարեր հոլդինգ» ՍՊԸ-ն, «Մեգա Արարատ» լեռնային հատապտուղների, խոտաբույսերի հավաքմամբ և          թեյի պատրաստմամբ զբաղվող ընկերությունը, «Արմբերրի» ՍՊԸ-ն , որը զբաղվում է ազնվամորու աճեցմամբ, Վահագն Հակոբյան անհատ ձեռներեցը, ով զբաղվում է մոշի աճեցմամբ:

Ինչպես նշեց ՆԱԲՈՒ-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, ներկայում մրցույթում հաղթող ճանաչված բոլոր տնտեսությունները գտնվում են հավաստագրման գործընթացում: Մոտ ժամանակներում դրանցից առաջինը կհավաստագրվի, որից հետո եվրոպական շուկա պատրաստի արտադրանքի արտահանման բավականին լայն հնարավորություններ կստեղծվեն, իսկ մինչև տարվա վերջ կավարտվի մյուս տնտեսությունների հավաստագրումը։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանն իր հերթին նշեց, որ գյուղական համայնքներում փոքր և միջին տնտեսությունների զարգացումը առանցքային տեղ է զբաղեցնում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության մեջ:

«Ծրագրով, փաստորեն, ամբողջական արտադրական ցիկլ է փակվում՝ ընդհուպ մինչև աջակցություն արտահանմանը, ստեղծվում են նոր աշխատեղեր և ներգրավված ձեռնարկությունների զարգացման շոշափելի հեռանկարներ են բացվում: Այսպիսով, մենք Հայաստանում յուրատեսակ շարժում ենք ստեղծում՝ նպաստելով գյուղական համայնքներում օրգականական սննդամթերքի արտադրությամբ զբաղվող ՓՄՁ-ների զարգացմանը: Այս ծրագիրը կրելու է շարունակական բնույթ, որի մասին մենք լրացուցիչ կհայտնենք», – ասաց նա։

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։ -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img