Հայաստանում 2017 թ.–ին փոխանցումների ծավալը կաճի 4–5 տոկոսով. Ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2017 թ.–ին փոխանցումների ծավալը կաճի 4–5 տոկոսով, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն` ամփոփելով տարվա արդյունքները։

Նա նշեց, որ տրանսֆերտների հիմնական ծավալը Հայաստան է փոխանցվում Ռուսաստանից, որտեղ վերջերս նկատվում է ռուբլու ամրապնդման միտում։

Բացի այդ , նախարարի խոսքով, 2016 թվականը ռուսական տնտեսության համար կայունացման ժամանակաշրջան էր, լուրջ փոփոխություններ չեն գրանցվել։

«Սա հուսադրող է, և դրական միտումների շարունակության դեպքում սպասելիքները նույնպես կլինեն դրական, ինչը կազդի փոխանցումների ծավալի վրա», – ասաց Արամյանը։

Նա նշեց, որ կան նաև այլ դրական գործոններ, մասնավորապես, եթե նավթի գները արագորեն կորելացվեն, ապա դա ևս կազդի Ռուսաստանում գտնվող հայ աշխատանքային միգրանտների բարեկեցության վրա, որոնք իրականացնում են դրամական փոխանցումներ։

«Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով բոլոր գործոնները, մենք 2017 թ.–ին ակնկալում ենք փոխանցումների համեստ, սակայն դրական աճ 4–5 տոկոսի սահմանում», – ասաց Արամյանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Ենոքավանի լեռներում՝ Օկոնի հին գյուղատեղի տարածքում, ամուսիններ Արմանն ու Սահականուշը հիմնել են «Օկոն» հյուրատուն-քոթեջները, որտեղ կարելի է հասնել ձիով, քայլարշավով կամ ամենագնաց մեքենաներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի  նկատմամբ շարունակել է նվազել, մինչդեռ դրամի և ռուբլու փոխարժեքները փոքր-ինչ աճել են. ՀՀ ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2026 թ.-ի նոյեմբերի 17-ին  ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ կազմել է 360.51 դրամ, ինչը նոյեմբերի 16-ի համեմատ աճել է 0.07 դրամով։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 9–15)

Անցած շաբաթ Հայաստանի ֆինանսական օրակարգի ուշադրության կենտրոնում էին Արժույթի միջազգային հիմնադրամի  կողմից դրամավարկային քաղաքականության գնահատումը, միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության զարգացումը և վարկային կազմակերպությունների եռամսյակային ցուցանիշների հրապարակումը։

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img