ՀՐԱՏԱՊ. ԿԲ–ն 0,25 տոկոսային կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 5,75%

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./ԱՌԿԱ/. 2019 թ. հունվարի 29-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

2018 թ. դեկտեմբերին գրանցվել է 1.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%․սեզոնային ապրանքների գները ձևավորվել են համեմատաբար ցածր մակարդակում, ինչպես նաև որոշակի նվազել է բնականոն գնաճը։ Արդյունքում, առաջիկա ամիսներին ցածր գնաճային միջավայրը կպահպանվի և 12-ամսյա գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում։

Համաշխարհային տնտեսության աճի տեմպերը որոշակի թուլացման նշաններ են ցույց տալիս թե՛ առաջատար և թե՛ զարգացող երկրներում, իսկ առաջատար երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները:

Արդյունքում, հիմնական ապրանքների միջազգային շուկաներում պահպանվում են գնաճային միջավայրի թուլացման միտումները, ինչից ելնելով ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդն արձանագրում է, որ 2018 թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ, իսկ տարվա տնտեսական աճը սպասվում է 5.0%-ի շրջակայքում:

Համախառն պահանջարկը թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ։ Խորհուրդը գնահատում է նաև, որ ցածր գնաճը մասամբ կրում է կառուցվածքային բնույթ՝ տնտեսության և պետական քաղաքականության երկարաժամկետ փոփոխություններով պայմանավորված, որը նաև նպաստում է եկամուտների գնողունակության պահպանմանը և գնաճային սպասումների խարսխմանը։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով և կիրառել երկարաժամկետ իրացվելիության ներարկման գործիքակազմը։

Միևնույն ժամանակ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում, անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գների կայունության ապահովման համար։ Արդյունքում ակնկալվում է, որ գնաճը հիմնականում կպահպանվի նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ կանխատեսվող հորիզոնի վերջում կայունանալով նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

Կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման ռիսկերը դեռևս ներքևի ուղղությամբ են՝ պայմանավորված թե՛ արտաքին և թե՛ ներքին գործոններով: ԿԲ-ն ուշադրությամբ հետևում է մակրոտնտեսական զարգացումներին և ռիսկերի դրսևորման պարագայում ըստ անհրաժեշտության կճշգրտի դրամավարկային քաղաքականությունը՝ ապահովելով գների կայունությունը:

Վերջին անգամ կարգավորիչը վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոխել է 2017թ.–ի մարտին, երբ ԿԲ–ն դադարեցրեց դրամային քաղաքականության թուլացումը` տոկոսադրույքը սահմանելով 6%։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

ՀՀ ԿԲ-ն և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի Կենտրոնական բանկը և Վրաստանի ազգային բանկը ֆինանսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img