Մհեր Գրիգորյանը և Համաշխարհային բանկի բարձրաստիճան ներկայացուցիչները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ կատարած այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  հոկտեմբերի 19-ին հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի անդամ՝ տնօրեն Քոեն Դավիդսեի և Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահ Սիրիլ Մյուլերի հետ: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարութան մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները հանդիպումների ընթացքում անդրադարձել են «Երկրի համագործակցության շրջանակ» փաստաթղթի կարևորությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին:

«Փոխվարչապետն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար՝ մասնավորապես կարևորելով Համաշխարհային բանկի կուտակած փորձն ու գիտելիքները, որոնք բարձր են գնահատվում Հայաստանում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՀՀ փոխվարչապետը և Համաշխարհային բանկի բարձրաստիճան պաշտոնյաները կարևորել են այս ամենամյա հանդիպումները համագործակցության զարգացման հեռանկարն ու հնարավորությունները քննարկելու համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի 9 ամիսների արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի հունվար-սեպտեմբերի արդյունքներով

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում

Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img