Յունիբանկի հաճախորդները վճարումները կարող են կատարել նաև Telcell-ի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Թել-Սելի և Յունիբանկի համագործակցության շրջանակներում հաճախորդները կարող են իրենց բանկային հաշիվները համալրել և վարկերը մարել Telcell Wallet ժամանակակից հավելվածի, ինչպես նաև ՀՀ ողջ տարածքում և ԼՂՀ-ում տեղադրված ավելի քան 3500 Telcell տերմինալների միջոցով:Վճարումը հաստատվում է րոպեների ընթացքում:

«Լինելով սպառողական վարկերի տրամադրման շուկայի առաջատարներից մեկը՝ Յունիբանկը ձգտում է հաճախորդների համար ապահովել սպասարկման լայն հնարավորություններ: Մեր համագործակցության շնորհիվ Յունիբանկի հաճախորդներն այսուհետ կարող են քարտային հաշիվների համալրումն ու վարկերի մարումը կատարել նաև Telcell-ի միջոցով»,- նշել է Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«Մենք շարունակաբար ընդլայնում ենք ֆինանսական ծառայությունների տեսականին, որոնց դիմաց կարող են վճարել մեր հաճախորդները: Յունիբանկի և Telcell համակարգերի միջև անմիջական ինտեգրման շնորհիվ վճարումները հաշվեգրվում են իրական ժամանակում, առցանց: Մենք վստահ ենք, որ բանկի հաճախորդները կգնահատեն այս ծառայության հարմարավետությունը»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: 

«Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին

Հունվար–հունիսին ավելի քան 762 հազ․ մարդ օգտվել է առողջապահության համընդհանուր ապահովագրության ծառայություններից

Հայաստանում առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը 2026 թվականի հունիսի դրությամբ հասել է շուրջ 1,8 միլիոն մարդու

Ոչ առևտրային փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան մայիսին աճել է 30,2%-ով. Համաշխարհային բանկ

Ոչ առևտրային դրամական փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2026 թ.-ի մայիսին աճել է 30,2%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – July 2026» ամենամսյա ամփոփագրում։

Հայաստանի բանկերը կիսամյակի արդյունքում ավելացրել են զուտ շահույթը՝ մինչև 219,7 մլրդ դրամ

Ընդ որում, ընթացիկ տարվա II եռամսյակի արդյունքներով բանկային համակարգի շահույթը կազմել է 116,24 միլիարդ դրամ՝ նույն տարվա I եռամսյակի 103,48 միլիարդ դրամի դիմաց, աճը կազմել է 12,32%

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img