Երկարժույթ ներդրումներ Bybit-ից. ինչպե՞ս գումար վաստակել շուկայի փոփոխականության հաշվին

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./ԱՌԿԱ/. Մարդիկ կրիպտոարժույթի և կրիպտոբորսայի շուկան շատ հաճախ դիտարկում են որպես ավանդական բորսայի նմանակ, որտեղ հրապարակվում են ընկերությունների բաժնետոմսերը: Բաժնետոմսերը հաճախ գնվում են երկարաժամկետ հեռանկարում եկամուտ ստանալու համար, և միայն մի քանիսն են դիտարկում կարճ ժամկետներում շուկայում եկամուտ ստանալու հնարավորությունը: Բայց այստեղ կա մեկ խոչընդոտ. շատերը չէ, որ ունեն հասանելիություն բորսայի նկատմամբ: Դրա պատճառով ստացվում է, որ ներդրումների շուկան ունի սահմանափակ հասանելիություն:

Հենց դրա պատճառով կրիպտոարժույթների շուկան սկսեց դիտարկվել որպես հասանելի այլընտրանք՝ իր առավելություններով և թերություններով: Չնայած հասանելիությունը կրիպտոբորսայում բաց է բոլորի համար, իսկ գործիքակազմի սահմանափակումներ չկան, շատերը կրիպտոներդրումներին ավանդաբար վերաբերվում են հենց երկարաժամկետ ներդրումների տրամաբանությամբ: Միաժամանակ կրիպտոարժույթի շուկան ունի առանձնահատկություն, որն ընձեռում է ինչպես մեծ հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր: Խոսքը մեծ փոփոխականության մասին է, որը թույլ է տալիս կարճ ժամկետներում ինչպես վաստակել մեծ միջոցներ, այնպես էլ կորցնել խնայողությունները:

Կրիպտոբորսաների զարգացումը հանգեցրեց նրան, որ հայտնվեցին նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս կազմակերպել կարճ ներդրումային արշավներ: Ավելին, բորսաները սկսեցին տրամադրել գումար վաստակելու գործիքներ ցածրարժույթ շուկաներում, որոնցից են երկարժույթ ներդրումները Bybit հարթակում: Երկարժույթ ներդրումները կարճաժամկետ առևտրային գործիք է, որը թույլ է տալիս ավելացնել եկամուտը ցածրարժույթ շուկաներում:

Երկարժույթ ներդրումները թույլ են տալիս ստանալ մեծ եկամուտ և վաստակել շուկայի տատանումների վրա՝ միաժամանակ հնարավորություն տրամադրելով դեպոզիտի կարճ ժամանակահատվածի համար (1-3-5 օր): Bybit-ն առաջարկում է ընտրել 21 առևտրային զույգ, այդ թվում՝ BTC, ETH, BIT և այլն:

Ինչպե՞ս են աշխատում երկարժույթ ներդրումները: Կանխատեսեք BTC-ի, ETH-ի և այլ կրիպտոակտիվների գների փոփոխությունը կոնկրետ ժամանակահատվածում, մուտքագրեք դեպոզիտը: Եվ եթե ընտրված կրիպտոարժույթի գինն ավելանա, դուք կստանաք եկամուտ USDT-ով: Իսկ եթե գինը նվազի, ապա կստանաք եկամուտ ընտրված կրիպտոարժույթով:

Bybit-ի կողմից տրամադրվող գործիքակազմի ճկունությունը թույլ է տալիս վաստակել ոչ միայն շուկայի կայունության ժամանակաշրջանում, այլև այն դեպքում, եթե կրիպտոարժույթի գները սկսեն կտրուկ աճել կամ հակառակը՝ նվազել: Bybit Earn-ում նվազող շուկայի դեպքում երկարժույթ ներդրումների շահույթ կարող է համարվել առկա կրիպտոարժույթների pool-ի ավելացումը՝ թիրախավորելով բացասական միտումը դեպի շուտափույթ աճ: Իսկ երբ շուկան աճում է, կարելի է ուղղակիորեն վաստակել USDT:

Ի՞նչ հաշվի առնել երկարժույթ ներդրումներ կատարելիս

Հաշվարկային վերահսկիչ գինը – որպես դեպոզիտ ներդրվող կրիպտոակտիվի ֆիքսված գինը

Հաշվարկը – հաշվարկային գնի ժամանակահատվածը

Հաշվարկային գինը – կրիպտոակտիվի գինը (USDT-ով) ընտրված պլանի գործողության ավարտի պահին

Ընդհանուր եկամուտի բաշխումը – ժամանակն է, երբ դուք ստանում եք եկամուտ երկարժույթ ներդրումներից

Ներդրումների ժամկետի ավարտից հետո կիրականացվի համապատասխան հաշվարկ: Եթե կրիպտոակտիվի գինն աճում է, ապա դուք եկամուտ եք ստանում USDT-ով: Եթե գինը նվազում է, եկամուտ եք ստանում կրիպտոարժույթով:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img