Յունիբանկի աջակցությամբ Երևանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի վերջին Երևանում տեղի ունեցավ FINTECH360 միջազգային համաժողովը, որում  տարբեր երկրներից ժամանած փորձագետներ քննարկեցին թվային փոխակերպման վերջին միտումներն ու լավագույն փորձը, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Համաժողովն անցկացվեց Յունիբանկի, Kwikpay վճարային համակարգի և NABIX ընկերության աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում։

FINTECH360-ում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը և Յունիբանկի Խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը։

Հաճախորդների վարքագծի և հավատարմության կառավարման թեման դարձավ ամենաարդիականն ու քննարկվածը համաժողովում։ FINTECH360-ի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաև բանկային էկոհամակարգերի զարգացումն ու BNPL ծառայությունները: Մասնակիցները քննարկեցին նաև, թե ինչպես են փոխվում բանկերը «բաց» ֆինանսների մոդելի վրա հիմնված նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, և ինչպիսին է լինելու բանկերի և ֆինտեխի դերը ապագայում:

Համաժողովի օրակարգում ներառված էին նաև այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարդկային կապիտալի դերը պրոդուկտների ստեղծման գործում, հաճախորդի թվային պրոֆիլը և ինչպես կառուցել բանկային հաճախորդի օնբորդինգը, թվային պրոդուկտների UI/UX, ներդրումային տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները, վենչուրային կապիտալը և նոր սերնդի ստարտափները, ներդրումների համար մոբյալ հավելվածները և բրոքերային ծառայությունների զարգացումը։

Kwikpay վճարային համակարգի նախագահ Շալվա Մելաձեն իր ելույթում ներկայացրեց վճարային համակարգերի ծառայությունների զարգացման հեռանկարները և Kwikpay մոբայլ հավելվածի հնարավորությունները՝ որպես ունիվերսալ և հարմար առցանց հարթակի։

Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (FEAS) գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը վարեց «ESG-ն և անցումը կանաչ ֆինանսավորման, կլիմայի ֆինանսավորում» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցեց նաև Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։ Նա ներկայացրեց Յունիբանկի փորձը ESG-ի վերափոխման ճանապարհին, ընդգծելով բոլոր երեք ուղղությունների՝ Еnvironmental, Social, Governance,  համակարգված զարգացման կարևորությունը:

FINTECH360-ին մասնակցեցին բանկերի, վճարային համակարգերի, ֆինտեխ ընկերությունների, ստարտափների, մասնագիտացված ասոցիացիաների շուրջ 200 ներկայացուցիչներ։ Հագեցած գործնական օրակարգը շարունակվեց մշակութային ծրագրով, որը ներառում էր էքսկուրսիաներ Հայաստանում և ազգային ուտեստների ու ընմպելիքների համտեսում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և դոլարի փոխարժեքները նվազել են, մինչդեռ ռուբլին աճել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ սեպտեմբերի 17-ի համեմատ, նվազել է 0.06 կետով՝ կազմելով 363.44 դրամ

ԿԲ նախագահը չի բացառել վարկերի տոկոսադրույքի բարձրացում

Մարտին Գալստյանը չի բացառել հանրապետությունում վարկերի տոկոսադրույքների բարձրացումը՝ դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում

Պահանջարկ և հնարավոր խնդիրներ տնտեսությունում․ ԿԲ նախագահը նշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման պատճառն ու դրա նվազեցման պայմանները

ԿԲ նախագահի գնահատմամբ՝ տնտեսությունում նկատվող «բումը» վկայում է այն մասին, որ պահանջարկը գերազանցում է տնտեսության պոտենցիալ հնարավորությունները

Առողջության ապահովագրության փաթեթում հունվարի 1-ից փոփոխություն չի կատարվել, որևէ ծառայություն վճարովի չի դարձել․ նախարար

Նախարարի խոսքով՝ հունվարի 1-ից ի վեր փաթեթում որևէ փոփոխություն չի կատարվել, որը կարող էր հանգեցնել ծառայությունների նվազման կամ դրանց վճարովի դառնալուն

Սննդամթերքի գները կազմում են Հայաստանում գնաճի 57%-ը. Համաշխարհային բանկ

Պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներին է բաժին ընկնում գնաճի 57%-ը՝ չնայած դրանց աճի տեմպերի դանդաղմանը հունիսի 8,6%-ից օգոստոսին հասնելով 6,4%-ի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img