Հայաստանում կիբերխարդախների պատճառով ամեն շաբաթ մարդիկ կորցնում են 500 հազար դոլարից մինչև 1 մլն դոլար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում վիրտուալ տարածքում հանցագործությունների իրական վիճակագրություն չկա, այս ոլորտում վիճակը վատ է, «ԱՌԿԱ» գործակալության «Arka Business» YouTube–յան ալիքով հեռարձակվող հաղորդման ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

 «Կիբերհանցագործությունների հետ կապված իրավիճակը շատ վատ է, նույնիսկ աղետալի, բայց քանի որ վիճակագրություն չկա, թվում է, որ ամեն ինչ կարգին է: Իմ անձնական փորձով, եթե հաշվի առնեք բոլոր տեսակի (վիրտուալ) խարդախությունները, խոսքը շաբաթական մոտ 500 հազար դոլարից 1 միլիոն դոլար կորուստների մասին է։ Եվ սրանք միայն մարդիկ են, ովքեր ինձ են գրում։ Տասնյակ մարդիկ են, որոնցից ոմանք կորցնում են լուրջ , խոշոր գումարներ, շատերը՝ քիչ գումար»,- ասաց նա:

Մարտիրոսյանն առանձին ուշադրություն դարձրեց Հայաստանում կեղծ կրիպտոներդրողների վիճակագրության բացակայության խնդրի վրա։ Ըստ նրա՝ վիճակագրություն չկա մի քանի պատճառով՝ նախ՝ խաբվածներից շատերը չեն դիմու իրավապահ մարմիններին՝ վախենալով, որ իրենք են խախտել օրենքը, երկրորդ՝ մի մասը չի վստահում պետական ​​կառույցներին։

«Երբ գումարն արդեն փոխանցվել է (խարդախներին), իրավիճակը գրեթե անհուսալի է, բայց կա մեկ նրբություն։ Եթե դիմեք (իրավապահ մարմիններին և հայտարարեք հանցագործության մասին), ապա երբ տեսականորեն խարդախներին բռնեն, հույս կա, որ կարելի է վերադարձնել կորցրած միջոցների մի մասը», – ասաց նա։

Երրորդ, ըստ նրա, խաբված քաղաքացիների զգալի մասը չի գիտակցում, որ իրենց խաբել են։

 «Մարդը հայտնվում է ձգձգվող պրոցեսների մեջ, որտեղ իրեն ասում են, որ նա խախտել է այս կամ այն ​​օրենքը։ Այս ամենը տևում է ամիսներ, գումարներ են քաշվում։ Եվ մարդը կարծում է, որ ինքն է մեղավոր, որ ինքն է սխալվել։ Խնդիրն այն է, որ մենք չունենք իրական վիճակագրություն», – ասաց նա։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img