Ամերիաբանկի վաճառքը կապված չէ Բաքվի կողմից Ռուբեն Վարդանյանի կալանավորման հետ․ ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Ամերիաբանկի վաճառքի և բաժնետերերի կազմի փոփոխության գործարքը կապված չէ Ադրբեջանի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորման հետ։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը եղել է Ամերիաբանկի հիմնական բաժնետերերից մեկը։

«Համեմատելով տարբեր տեղերից ստացված տեղեկությունները և դրանք համադրելով՝ կարող եմ ասել, որ մեկը մյուսի հետ կապված չէ. դրանք տարբեր գործընթացներ են։ Վաճառքի գործընթացը սկսվել և շարունակվել է շատ ավելի վաղ»,- ասաց Գալստյանը՝ պատասխանելով հարցին, թե այս գործարքում թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնո՞ւմ է Բաքվում Ռուբեն Վարդանյանի կալանավորման համատեքստում։

Միաժամանակ նա չմեկնաբանեց գործարքի գինը՝ մատնանշելով, որ խոսքը մասնավոր սուբյեկտների համաձայնության մասին է, բայց միաժամանակ նշեց, որ միջազգային գործընկերները միանշանակ դրական են գնահատում այս գործարքը։

Ներկայումս Ադրբեջանում ապօրինի կալանավորված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։  Կալանավորվածների թվում են նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։

Գործարքի մասին

Այս տարվա մարտի 29-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է նախնական համաձայնություն տալ «Ամերիաբանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում նշանակալի մասնակցության ձեռքբերմանը «Bank of Georgia Group PLC»-ի և «JSC Bank of Georgia» ԲԲԸ-ի կողմից:

Ապրիլի 8-ին Ամերիաբանկը պաշտոնապես հայտարարեց առուվաճառքի գործարքի ավարտի և բաժնետերերի կազմում փոփոխությունների մասին։ Ապրիլի 4-ի դրությամբ դրանք են՝ Bank of Georgia Group PLC–ին (60%), JSC Bank of Georgia–ն (30%), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը–ը (10%):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորել է ԱՄՀ-ի հետ բարեփոխումների քննարկումը, ՀՀ ԿԲ վերահսկողական միջոցառումները և բյուջետային ֆինանսավորման նախապատրաստումը

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

Արյան անհրաժեշտ պաշարների համալրմանն ու արյան դոնորության մշակույթի խթանմանն աջակցելու նպատակով՝ Իդրամն ու IDBank-ը միացել են «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի կողմից իրականացվող կամավոր արյունատվության նախաձեռնությանը

«Ոսկե ժամ»․  IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո

Բժշկության մեջ գոյություն ունի «ոսկե ժամ» հասկացությունը՝ վնասվածք ստանալուց հետո այն ճակատագրական ժամանակահատվածը, երբ օգնությունն առավել արդյունավետ է։

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img