Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2024 թվականին կազմել է 363,1 մլրդ դրամ՝ 2023 թվականի ստացված 225,7 մլրդ դրամի դիմաց՝ աճելով 60,9%-ով։ Հայաստանում գործող 17 բանկերից բոլորն աշխատել են բացառապես շահույթով։ Միաժամանակ 15 բանկերի շահույթըб նախորդ տարվա համեմատб աճել է 80,5%-ով, իսկ երեք բանկերի շահույթը նվազել է 0,7%-ով։

 «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային աղյուսակի համաձայն՝ շահույթով առաջատարների հնգյակում են Արդշինբանկը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը, Ակբա բանկը և IDBank-ը: Առաջին հնգյակին բաժին է ընկնում բանկային ամբողջ շահույթի 73%-ը կամ 266,1 մլրդ դրամը։

 «ԱՌԿԱ» գործակալության տվյալներով՝ Արդշինբանկը 2024 թվականին դարձել է երկրի ամենաշահութաբեր բանկը՝ պահպանելով առաջատարի դիրքերը։ Բանկի զուտ շահույթը կազմել է 132,7 մլրդ դրամ՝ 2023 թվականին ստացված 61,1 մլրդ դրամ շահույթի դիմաց (աճը՝ 117,2%)։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 60 մլրդ դրամ շահույթով՝ 2023 թվականի վերջի 46,1 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 30,4%)։

Երրորդը Ինեկոբանկն է, որը 2024 թվականին ստացել է 29,2 մլրդ դրամի շահույթ՝ 2023 թվականի 26,4 մլրդ դրամի դիմաց (աճը՝ 10,8%)։

Չորրորդ տեղում Ակբա բանկն է՝ 28,4 մլրդ դրամ շահույթով, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,1%-ով։

Լավագույն հնգյակը եզրափակում է IDBank-ը։ Բանկի շահույթը գրեթե համապատասխանում է նախորդ տարվա մակարդակին՝ 15,8 մլրդ դրամ (աճը 0․2%)։

Բանկերի շահույթի մասով վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսացել «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկեր» տեղեկագիրը, որը կազմվում է Ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխան հրապարակվող հայկական բանկերի հաշվետվությունների հիման վրա։

Այս տեղեկագիրը և գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարքեթինգի բաժին (e-mail – [email protected]):

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img