ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա – 2025»-ին​

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես միջբուհական «Ունիվերսիադա – 2025» սպորտամշակութային միջոցառման գլխավոր հովանավոր, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Այս տարի մրցույթին մասնակցում են երկրի 18 բուհեր: Ուսանողները մրցում են ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ մարզաձևերում:​

«Ունիվերսիադայի» մշակութային ծրագրում ընդգրկված են ստեղծագործական մրցույթներ՝ պարային և թատերական ներկայացումներ, վոկալային ելույթներ, ԿՎՆ մրցույթներ և սոցիալական տեսահոլովակների ցուցադրություն: Ինտելեկտուալների համար կազմակերպվել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարեր, որտեղ մասնակիցները ցուցադրում են իրենց մտավոր կարողությունները, արագ արձագանքելու ունակությունը և թիմային աշխատանքի հմտությունները։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի համար «Ունիվերսիադայի» աջակցությունը ոչ միայն սոցիալական նախաձեռնություն է, այլև ներդրում՝ ուղղված երկրի ապագային: Մենք նկատում ենք, թե ինչպես են նման նախագծերը բացահայտում երիտասարդության ներուժը, նպաստում են մասնագիտական աճին և ամրապնդում են միջբուհական կապերը: Հատկապես արժեքավոր է, որ միջոցառումը համադրում  է ոչ միայն սպորտային, այլև ինտելեկտուալ և ստեղծագործական ոլորտները՝ ձևավորելով բազմակողմանի զարգացած մասնագետներ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:

«Ունիվերսիադան» ուսանողական երիտասարդության կյանքի կարևոր իրադարձություններից մեկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը, որի շնորհիվ ուսանողներին ընձեռվում են նոր հնարավորություններ ինքնարտահայտման, զարգացման և միջբուհական համագործակցության խորացման համար», – մեկնաբանել է Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img