ԿԲ–ն նորարարությունների կողքին է կրիպտոակտիվների կարգավորման հարցում․ Գալստյան

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի Կենտրոնական բանկը կանգնած է նորարարությունների կողքին, հայտարարել է կարգավորող մարմնի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, թե ինչպես է ԿԲ-ն տեսնում նորարարությունների և ֆինանսական կայունության միջև հավասարակշռությունը։

«Նորարարությունը կրիպտոակտիվի գնումն ու վաճառքը չէ։ Նորարարությունը դրանց հետևում կանգնած տեխնոլոգիաներն են, դրա հիմքում ընկած լուծումները։ Կենտրոնական բանկը, ինչպես միշտ, հետևողականորեն կանգնած է նորարարությունների կողքին, բայց, եթե խոսքը բացառապես կրիպտոակտիվների գնման և վաճառքի մասին է կանխիկ կամ անկանխիկ միջոցներով, ապա, ըստ էության, այստեղ նորարարության որևէ տարր չկա», – ասել է նա երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ, Գալստյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարան է ներկայացվում անցումային շրջանին վերաբերող կարգավորիչ օրենսդրական փաթեթ, քանի որ 2027 թվականի հունվարի 1-ից կրիպտոարժույթով կանխիկ գործառնությունները թույլատրված չեն լինի։

«Այժմ այս անցումային շրջանակում՝ 2026 թվականի հունվարից մինչև 2027 թվականի հունվար, մենք թույլ ենք տալիս, որ կրիպտոակտիվները ձեռք բերվեն նաև կանխիկ՝ մինչև 300 000 դրամի չափով։ Սա մի տեսակ փոխզիջումային տարբերակ է, սակայն նույնականացմամբ. կրիպտոարժույթի գնում կամ վաճառք իրականացնող անձինք պարտադիր պետք է նույնականացվեն», – ասել է նա։

«Կրիպտոակտիվների մասին» օրենք

«Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ է մտել Հայաստանում 2025 թվականի հուլիսի 4-ին, ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվներով առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի նկատմամբ վերահսկողության կանոնները։ Նախատեսված կարգավորման մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ։

Ինչպես ավելի վաղ նշել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, կրիպտոակտիվների հետ գործառնություններով զբաղվող ընկերությունների լիցենզավորման գործընթացը կմեկնարկի 2026 թվականի հունվարից և կտևի մեկ տարի։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img