Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/ԱՌԿԱ/․  AAA վարկանիշով միջազգային առաջատար ֆինանսական կազմակերպություններից  մեկը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Հայաստանի կապիտալի շուկայում առաջատար Կոնվերս Բանկը հայտարարում են ՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին։

Կոնվերս Բանկը գործընթացում հանդես է եկել որպես ՎԶԵԲ-ի առանցքային գործընկեր՝ իրականացնելով պարտատոմսերի թողարկման կազմակերպումն ու երաշխավորված տեղաբաշխումը:

5 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը տեղաբաշխվել են Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) արժեթղթերի տեղաբաշխման հարթակում՝ աճուրդի միջոցով:

Թողարկումը ՎԶԵԲ-ի դրամային փոխառության ծրագրի մաս է և ուղղված է Հայաստանում տեղական արժույթով ֆինանսավորման ընդլայնմանն ու կապիտալի շուկայի զարգացմանը։

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն AMX-ում ցուցակման, ինչպես նաև կնախաձեռնվեն անհրաժեշտ գործընթացները՝ ՀՀ կենտրոնական բանկի ռեպո գործարքներում դրանց օգտագործման հնարավորությունն ապահովելու նպատակով։

Կոնվերս Բանկը հանդես կգա նաև որպես թողարկման շուկա ստեղծող (Market Maker)՝ նպաստելով պարտատոմսերի երկրորդային շուկայի իրացվելիության և ակտիվ առևտրի ապահովմանը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում հունիսին գրանցվել է 5,1% գնաճ

2026 թվականի հունվար-հունիսին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գները բարձրացել են 4,6%-ով

Jasmine Home. երիտասարդ քույրերի բիզնեսի պատմությունը (ՎԻԴԵՈ)

Քույրեր Աննան և Անին տասը տարի առաջ ստեղծեցին Jasmine Home-ը՝ շուկային առաջարկելով տեքստիլի տասնյակ բարձրորակ պարագաներ՝ վերմակներ, անկողնային հավաքածուներ, բարձեր և բազմաթիվ այլ արտադրատեսակներ։

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 29 – հուլիսի 5)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ կարգավորող և ինստիտուցիոնալ  կարգավորման ռեժիմով:

ՀՀ-ում կներդրվի թոշակառուների համար հետադարձ հիփոթեքի համակարգը և ամուսինների սեփականության նոր իրավունքները

 ՀՀ ԱԺ-ն ուրբաթ  կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank

Երբեմն լավագույն որոշումները կայացվում են ոչ թե գրասենյակում կամ հանդիպումների սեղանի շուրջ, այլ ընդմիջման ընթացքում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img