ՀՀ ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները I եռամսյակում ավելացել են 19,3%՝ հասնելով 28,4 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 28,4 միլիարդ դրամ՝ առաջին եռամսյակում ավելանալով 4,6 միլիարդ դրամով կամ 19,3 տոկոսով:

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն՝ ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է «Ռոսգոսստրախ-Արմենիա» ՓԲԸ-ն: Մարտի 31-ի դրությամբ ընկերության ակտիվների ծավալը կազմել է շուրջ 6,9 միլիարդ դրամ՝ առաջին եռամսյակում ավելանալով 36,3 տոկոսով կամ 1,8 միլիարդ դրամով: Հայաստանի ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվներում այս ընկերության մասնաբաժինը կազմում է 24,5 տոկոս:

Ակտիվների ծավալով առաջատարների եռյակում են` Ինգո Արմենիան՝ 5,3 միլիարդ դրամ (առաջին եռամսյակում 25 տոկոսի կամ 1,1 միլիարդ դրամի աճ, ապահովագրական ընկերությունների համախառն ակտիվների 18,5 տոկոսը), Կասկադ Ինշուրանսը՝ 3,3 միլիարդ դրամ (3,2 տոկոսի կամ շուրջ 108,3 մլն դրամի անկում, տեսակարար կշիռը՝ 11,7 տոկոս): Այս ընկերություններին իրենց ցուցանիշներով մոտ են Նաիրի Ինշուրանսը՝ ավելի քան 3,2  միլիարդ դրամ (11,9 տոկոսի կամ 354,4 մլն դրամ աճ, տեսակարար կշիռը՝ 11,6 տոկոս), Գարանտ-Լիմենսը՝ 2,9 միլիարդ դրամ (36,1 տոկոսի կամ 778,6 միլիոն դրամի աճ, տեսակարար կշիռը՝ 10,14 տոկոս):

Հաշվետու ժամանակահատվածում  ակտիվների աճի առավել բարձր տեմպեր են գրանցել Ռոսգոսստրախ-Արմենիա  (36,3 տոկոսի աճ), Գարանտ-Լիմենս (36,1 տոկոսի աճ) և Ինգո Արմենիա  (25 տոկոսի աճ) ընկերությունները:

2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գործում է 9 ապահովագրական ընկերություն։ Մեկ ընկերության հաշվետվությունը չի հրապարակվել (1 դոլարը 376,11 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img