ՀՀ բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում աճել են 7,1%՝ մինչև 1 889,3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվները 2011 թվականի երրորդ եռամսյակում ավելացել են 125,9 մլրդ դրամով կամ 7,1 տոկոսով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով 1 889,3 մլրդ դրամ (աճը տարեսկզբից՝ 21,65 տոկոսով):

«ԱՌԿԱ» գործակալության վերծություն համաձայն՝ իրականացված Հայաստանի բանկերի կողմից 2011 թվականի 3-րդ եռամսյակի հրապարակած տվյալների հիման վրա, ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատար է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ: 2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի ակտիվների ծավալը կազմել է շուրջ 206,6 մլրդ դրամ՝ եռամսյակի ընթացքում աճելով 7,21 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում այս բանկին բաժին է ընկնում դրանց մեծության 10,93 տոկոսը:

Ակտիվների ծավալով առաջատարների թվում է Ամերիաբանկը՝ ավելի քան 190,7 մլրդ դրամ (տ.կ. 10,1%), HSBC Բանկ Հայաստանը՝ 173,8 մլրդ դրամ (տ.կ. 9,2%), ՎՏԲ Բանկ Հայաստանը՝ 161,8 մլրդ դրամ (տ.կ. 8,56 %) և Հայբիզնեսբանկը՝ 149,4 մլրդ դրամ (տ.կ. 7,91%):

Բանկային համակարգի բոլոր ակտիվների 46,7 տոկոսը կենտրոնացված է այս ցուցանիշով առաջատար հինգ խոշոր բանկերում:

Միաժամանակ, հաշվետու ժամանակաշրջանում ըստ ակտիվների աճի առաջատարների հնգյակում է Կոնվերսբանկը՝ երրորդ եռամսյակում փոփոխություն 71,9 տոկոսով՝ մինչև 58,4 մլրդ դրամ, HSBC Բանկ Հայաստանը՝ 11,99 տոկոսով մինչև 18,6 մլրդ դրամ, Պրոմեթեյ Բանկը՝ 9,39 տոկոսով մինչև 3,1 մլրդ դրամ, Ամերիաբանկը՝ 7,49 տոկոսով մինչև 13,3 մլրդ դրամ և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ 7,21 տոկոսով մինչև 13,9 մլրդ դրամ:

2011 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ 425 մասնաճյուղերով: ($1 – 378,98 դրամ է)–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank (ՎԻԴԵՈ)

Ֆինանսական հաշիվներ, բանկային քարտեր, ավանդներ․ այս և մի շարք այլ հասկացություններ պարզաբանելու և երեխաներին հուզող ֆինանսական հարցերին պատասխանելու համար Իդրամն ու IDBank-ն այս անգամ «Հայորդի» ճամբարում էին։

ՀՀ ԿԲ-ն քննարկման է ներկայացրել կրիպտոակտիվների ոլորտը կարգավորող ևս երկու նախագիծ

Հայաստանի Կենտրոնական բանկը հանրային քննարկման է ներկայացրել «Կրիպտոակտիվների մասին» օրենքի կիրարկման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի ևս երկու նախագիծ, հայտնում է կարգավորող մարմնի մամուլի ծառայությունը։

Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի` ԱՄՆ դոլարով պարտատոմսերի նոր տրանշը

Կոնվերս Բանկը հայտարարում է Գլոբբինգի («ԳԼՈԲԱԼ ՇԻՓՓԻՆԳ» ՍՊԸ) ԱՄՆ դոլարով պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման մեկնարկի մասին։

Հայաստանում բացահայտվել է արտասովոր բանկային խարդախություն․ հափշտակել են 802 մլն դրամ

Օգտվել է տեխնիկակակն խոտանից և բանկից հափշտակել է 802 մլն դրամ․ բացահայտվել է արտասովոր բանկային խարդախություն

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

Ակբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img