Հայաստանի բանկերի զուտ տոկոսային եկամուտը հունվար-սեպտեմբեր ամսիների արդյունքներով աճել է 25,4 %-ով 10.11

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի զուտ տոկոսային եկամուտն ընթացիկ տարվա առաջին ինը ամիսների արդյունքներով աճել է 25,4 տոկոսով և կազմել է ավելի քան 73,5  մլրդ դրամ:

Միաժամանակ տոկոսային եկամուտն աճել է 29,4 տոկոսով՝ մոտ  129,4 մլրդ դրամ, իսկ տոկոսային ծախսը՝ 35,1 տոկոսով՝ գերազանցելով 55,8 մլրդ դրամը:

2011թ.-ի երրորդ եռամսյակի բանկերի ֆինանսական միջանկյալ հաշվետվությունների տվյալներով` զուտ տոկոսային եկամտի ցուցանիշով առաջատար է ԱԿԲԱ Կրեդիտ-Ագրիկոլ Բանկը, որին բաժին է ընկնում զուտ տոկոսային եկամուտների ծավալի 14,1 տոկոսը կամ 10,4 մլրդ դրամ (տոկոսային եկամուտ՝ 16,4 մլրդ դրամ, տոկոսային ծախս՝ 6 մլրդ դրամ):

Այս ցուցանիշով առաջատար բանկերի հնգյակում են նաև HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 8,6 մլրդ դրամ), ՎՏԲ Հայաստան Բանկը (ավելի քան 7,8 մլրդ դրամ), Արդշինինվեստբանկը (շուրջ 6,5 մլրդ դրամ) և Ամերիաբանկը (շուրջ 6,1 մլրդ դրամ):

Միաժամանակ զուտ տոկոսային եկամտի մակարդակով Մելլաթ Բանկի վնասն ավելի քան 605,5  մլն դրամ է կազմել՝ 985,9  մլն դրամ տոկոսային եկամտի և 1,3 մլրդ դրամ ծախսի դեպքում:

2011 թվականի սեպտեմբերի  30-ի դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ ($1 – 383,91 դրամ): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

Եվրոն և ռուբլին աճել են, դոլարը՝ նվազել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․81 կետով և կազմել 405,92 դրամ, ռուբլին ավելացել է 0․0379 կետով և կազմել 4․4121 դրամ

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը (ՎԻԴԵՈ)

Կայուն զարգացման հաշվետվության ներկայացմամբ Ակբան ընդգծում է իր հանձնառությունը բնապահպանական, սոցիալական և կառավարման սկզբունքներին, թափանցիկությանը և պատասխանատու բիզնեսի վարմանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img