HSBC Բանկ Հայաստանը չի ծրագրում վերանայել ավանդների տոկոսադրույքները

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի.  /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանը ներկա պահին չի ծրագրում վերանայել ավանդների տոկոսադրույքները, երկուշաբթի լրագրողներին ասաց «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը:

Նա միաժամանակ նշեց, որ հետագայում հնարավոր փոփոխությունները կախված են շուկայից և բանկային ծրագրերի իրագործման ընթացքից: «Եթե մենք ամբողջությամբ կատարենք մեր ծրագրերը, հնարավոր է, որ վերանայենք ավանդների տոկոսադրույքները»,- ասաց նա:

Թառումյանի խոսքով՝ տոկոսադրույքների զգալի բարձրացում նույնպես չի սպասվում, քանի որ բանկը միտված է այնպիսի ավանդատուների ներգրավմանը, ովքեր «ցանկանում են զարգանալ մեզ հետ»:
HSBC Բանկ Հայաստանի գլխավոր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդն իր հերթին նշեց, որ բանկը, հաշվի առնելով վարկերի տոկոսադրույքների նվազեցման գծով բանկային շուկայում առկա մրցակցությունը, արդեն որոշակիորեն վերանայել է իր դիրքորոշումն այս հարցի շուրջ:
«Այսօր մենք որոշ հաճախորդների տրամադրում ենք տարեկան 9-11 տոկոս տոկոսադրույքով հիփոթեքային վարկեր, ավտովարկեր՝ 13-14 տոկոսով, ինչը 2-3 տոկոսով ցածր է մեր ավանդական տոկոսադրույքներից»,- ավելացրեց նա:
Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ դրամային վարկերի միջին տոկոսադրույքն ընթացիկ տարվա հունվարին կազմել է 17,6 տոկոս՝ 2011 թվականի հունվարի համեմատ աճելով 0,7 տ.կ.-ով: Միաժամանակ արտարժույթով տրվող վարկերի տոկոսադրույքը հունվարին կազմել է 13,6 տոկոս՝ կրճատվելով 2011 թվականի հունվարի համեմատ 1,2 տ.կ.-ով:

Միևնույն ժամանակ Հայաստանում հունվարին ավանդների միջին տոկոսադրույքը կրճատվել է 0,4 տ.կ.-ով և հասել է 8,4 տոկոսի: Դրամային ավանդների միջին տոկոսադրույքը հունվարին կազմել է 10,15 տոկոս, իսկ արտարժութային ավանդների մասով՝ 5,45 տոկոս՝ գրանցելով միջինը 0,65 տ.կ. անկում:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1996թ.-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է արտերկրի հայ ներդրողներին:
Բանկը տարբեր ծառայություններ է առաջարկում հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում անհատական վարկային ծառայություններ, առևտրավարկային ծառայություններ, ինչպես նաև ֆինանսական շուկայում իրականացվող գործառնություններ ($1 – 388,93 դրամ):–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում ուժի մեջ են մտել նոր պահանջներ բանկերի նկատմամբ․ դրանք վերաբերում են միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի վերահսկողությանը

Հայաստանում 2026 թվականի օգոստոսի 12-ից ուժի մեջ են մտել բանկերի համար միջազգային պատժամիջոցների շրջանցման ռիսկերի կառավարման նոր պահանջները

Հայաստանում բացահայտվել է արտասովոր բանկային խարդախություն․ հափշտակել են 802 մլն դրամ

Օգտվել է տեխնիկակակն խոտանից և բանկից հափշտակել է 802 մլն դրամ․ բացահայտվել է արտասովոր բանկային խարդախություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել փոքր բիզնեսի վարկավորման հնարավորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր բիզնեսի հաճախորդներին հասանելի է «Էքսպրես» վարկը, որը հնարավորություն է տալիս ստանալ մինչև 20 մլն ՀՀ դրամ բիզնեսի զարգացման նպատակով

«Մի դրամի ուժը»՝ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունն էր։

Ավելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է

Ակբա բանկն ավելի քան 5 տարի անընդմեջ շարունակում է պահպանել առաջատար դիրքը Հայաստանի քարտային շուկայում։ 2026 թվականի մայիսին բանկի քարտերի քանակը գերազանցել է 1 միլիոնի շեմը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img