Հայաստանի բանկերում չաշխատող ռեզիդենտ–ակտիվների բաժնեմասը հուլիսին կազմել է 5.16%

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի չաշխատող և հաշվեկշռից դուրսգրված ռեզիդենտ–ակտիվների բաժնեմասը 2013 թվականի հուլիսին կազմել է 5.16%, ինչը 0.01 տ.կ.–ով ավելի է հունիսի ցուցանիշից, ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի 2013 թվականի հուլիսի եռամսյակային տեղեկագրում։

Միաժամանակ չաշխատող ակտիվների առավելագույն բաժնեմասը գրանցվել է առևտրի ոլորտում` մոտ 1,06% (հունիսին` 1,03%), ինչպես նաև սպառողական վարկերի ոլորտում` 1,04% (հունիսի բաժնեմասը` 0,95%) և շինարարության ոլորտում` մոտ  0,80% (հունիսին` 0,98%)։

Միաժամանակ վերամշակող արդյունաբերության ոլորտի չաշխատող ակտիվների բաժնեմասը կազմել է 0.60 տոկոս, հիփոթեքային վարկավորման ոլորտում` 0.45 տոկոս, գյուղատնտեսությունում` 0.44 տոկոս, հանրային սննդի ոլորտում` 0.26 տոկոս։

Ֆինանսական ոլորտում չաշխատող ակտիվներ չկան։

Առևտրային բանկերի ակտիվների համախառն ծավալը 2013 թվականի հուլիսի վերջին կազմել է մոտ 2612.1 մլրդ դրամ։

Հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ ($1 – 411,50 դրամ)։  –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը դեկտեմբերին, հնարավոր է, ԱՄՀ–ից ստանա հասանելիություն 25 մլն դոլարի նկատմամբ՝ SBA–ի ծրագրով և մինչև 262 մլն դոլարի նկատմամբ՝ RSF նոր ծրագրով

Համաձայնագիրը ենթակա է հաստատման ԱՄՀ Գործադիր խորհրդի կողմից, որը նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերին

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Ակբա բանկը գործարկում է սեփական պրոցեսինգի համակարգը

Ակբա բանկն անցում է կատարում սեփական վճարային պրոցեսինգի համակարգին՝ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարարական լուծումներ և ծառայություններ առաջարկելու նպատակով

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը (ՎԻԴԵՈ)

25 տարի առաջ երեք ընկերներ որոշեցին ու հիմնեցին PROFAL ընկերությունը, որն ալյումինե դռների, պատուհանների ու ապակե կոնստրուկցիաների արտադրության առաջատարներից է

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Նոյեմբերի 13-15-ը կայանալիք Toon Expo.Invest 2026...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img