Հայաստանի պետբյուջեի եկամուտները 9 ամսում կազմել են 785,6 մլրդ դրամ, ծախսերը` 709,8 մլրդ դրամ. ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվություն

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 785.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 709.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.1% ով և 91.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը` նախորդ տարվա 101%-ի և 92%-ի դիմաց, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

2012 թվականի ինն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում. այն կազմել է 17.9% (շուրջ 119.2 մլրդ դրամ)` նախորդ տարվա 7.4%-ի (45.8 մլրդ դրամի) դիմաց, և հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին։

«Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հարկային եկամուտների և պետական տուրքերի իննամսյա ծրագիրը կատարվել է 100%-ով։ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 741.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.1%-ով կամ 113.6 մլրդ դրամով։

Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ։ Այս հարկատեսակով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 177.5 մլրդ դրամ:

Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 7.5% (49.5 մլրդ դրամ)` նախորդ տարվա 3.7%-ի (23.4 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 659.4 մլրդ դրամ` 94%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- սեպտեմբեր ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.9%-ով կամ 48.1 մլրդ դրամով:

Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են շուրջ 24.4 մլրդ դրամով` իննամսյա ծրագրով նախատեսված 41.6 մլրդ դրամ օգտագործման փոխարեն:

2012 թ.–ի դեկտեմբերի 5–ին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունված 2013 թ.–ի պետբյուջեում եկամուտները նախատեսված են 1 տրիլիոն 32,7 մլրդ դրամի չափով, ծախսերը` 1 տրիլիոն 152,5 մլրդ դրամի չափով։ Հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով մուտքերը 2013 թ.–ին նախատեսված են 993,08 մլրդ դրամի չափով, ինչը 118,7 մլրդ դրամով ավել է 2012 թ.–ին նախատեսված ցուցանիշից։

Պակասուրդը նախատեսված է 119,7 մլրդ դրամի չափով կամ ՀՆԱ–ի 2,6 տոկոսի սահմանում։ Պակասուրդի ֆինանսավորումը նախատեսված է համապատասխանաբար 55,1 և 64,6 մլրդ դրամի չափով ներքին և արտաքին աղբյուրներից մաքուր մուտքերի հաշվին։ ($1 – 405,77 դրամ)–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img