ԵՏՄ անդամ երկրները պետք է միասնական արժույթ ստեղծեն. նախկին վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ անդամ երկրներն անպայման պետք է միասնական արժույթ ստեղծեն, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը։

«ԵՏՄ–ի երկրների միջև 300 մլրդ դոլարի առևտրաշրջանառության դեպքում գործառնությունները չեն կարող դոլարով անցկացվել։ Այդ արժույթի պահանջարկը փոքրացնելու համար երկրների միջև փոխադարձ հաշվարկները պետք է անցկացվեն այլ արժույթով»,– ասաց Բագրատյանը։

Նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան լրագրողներին ասաց, որ ԵՏՄ տարածքում միասնական արժույթի համակարգն առայժմ չի ներդրվի, քանի որ դա կարող է հանգեցնել բացասական հետևանքների։

Բագրատյանն ընդհանուր արժույթի անցնելու երեք տարբերակ է նշել։ «Առաջին տարբերակը ենթադրում է բոլոր երկրների անցումը Ռուսաստանի ռուբլու գոտի, ինչին դեմ են Ղազախստանն ու Բելառուսը։ Երկրորդ տարբերակը ԵՏՄ բոլոր երկրների համար ընդհանուր արժույթի ստեղծումն է։ Երրորդը` անկանխիկ հաշվարկները»,– ասել է Բագրատյանը։

Նա միաժամանակ նշել է, որ արդեն այժմ Հայաստանի համար շահավետ է Ռուսաստանին ներկրվող գազի և նավթի համար վճարել ոչ թե դոլարով, այլ ռոիբլով, ինչպես նաև երկրի ներսում ոչ միայն դոլարով և եվրոյով, այլ նաև ռուբլով սպառողական վարկեր տրամադրել։
«Ռուսական ռուբլին ամենից շատ արժեզրկվել է Հայաստանում, այնպես որ ռուբլի ունենք»,– ասել է Բագրատյանը։

2015 թվականի ընթացքում ռուսական ռուբլին հայկական դրամի նկատմամբ արժեզրկվել է 28.1 տոկոսով։ Այսօրվա դրությամբ, Հայաստանում ռուբլու միջին շուկայական փոխարժեքը կազմում է 6.42 դրամ։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից դեպի Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը I կիսամյակում ավելացել է մոտ 2,3 անգամ

Միայն հունիսին դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 292,5 մլն դոլար՝ անցյալ տարվա մայիսի 75,9 մլն դոլարի դիմաց

Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը՝ 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ամենաշահութաբեր վարկային կազմակերպությունների վարկանիշը:

ՀՀ բանկերի միության նախագահը վիճահարույց է անվանել բանկերի շահութաբաժինների հարկը 15% դարձնելը

Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը վիճահարույց է համարում բանկերի շահութաբաժինների հարկի դրույքաչափը 5%-ից մինչև 15% բարձրացնելու որոշումը

Ռուսաստանի սահմանափակումները կարող են դանդաղեցնել Հայաստանում գնաճը, սակայն ԿԲ-ի տոկոսադրույքի նվազեցում չի ակնկալվում. նախկին ֆինանսների նախարար

Հայկական ապրանքների՝ Ռուսաստան մատակարարումների սահմանափակումները կարող են իջեցնող ճնշում գործադրել Հայաստանի ներսում գների վրա, սակայն դա բավարար չի լինի Կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքի նվազեցմանն անցնելու համար

Հայաստանի բանկերի ակտիվներն առաջին կիսամյակում աճել են 8,1%-ով՝ հասնելով 13,8 տրլն դրամի. ՀԲՄ

Հայաստանի բանկերի ընդհանուր ակտիվները 2026 թ.-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել են 13,8 տրլն դրամ՝ տարեսկզբից ավելանալով 8,1%-ով, հայտնել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img