ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «GREEN» վարկերը կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջարկում է «GREEN» վարկեր, որոնք ուղղված են բիզնես ծախսերի նվազեցմանն ու արտադրողականության բարձրացմանը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«GREEN» վարկերն առաջարկվում են Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակում և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համագործակցությամբ։

Ըստ հաղորդագրության, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վերջին տարիների ընթացքում սեփական օրինակով ընդգծել է էներգաարդյունավետ տեխնոլոգիաների գործածման և դրանց միջոցով շրջակա միջավայրի պաhպանության կարևորությունը։ Բանկը մի շարք մասնաճյուղերում կիրառում է նորարարական տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տվել բանկին էականորեն կրճատել ընթացիկ ծախսերը և նպաստել շրջակա միջավայրի պահպանմանը։

«Մենք մշտապես իրականացրել և շարունակելու ենք իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված նախագծեր», – նշվում է հաղորդագրության մեջ:

Իրականացվող Սոցիալական կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի շրջանակում, Հայաստանում երեխաների համար նախատեսված տարբեր հաստատություններում տեղադրվել են ավելի քան 30 արևային ջրատաքացուցիչներ: Սարքերի տեղադրմանը զուգընթաց, այդ հաստատությունների սաների հետ միասին, Բանկի աշխատակիցները տնկել են շուրջ 2000 ծառ:

Բանկի կողմից ֆինանսավորվող ցանկացած գործունեություն մանրակրկիտ ուսումնասիրվում է՝ բացառելով իրականացվող գործարքների հետևանքով շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունը:

««GREEN» վարկերի միջոցով Դուք կիրականացնեք արդյունավետ ներդրումներ Ձեր բիզնեսում, որոնք նաև կնպաստեն շրջակա միջավայրի պահպանմանը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել ՀՀ դրամով 11-13.8% տարեկան տոկոսադրույքով առևտրային և էքսպրեսս վարկեր ՝ նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և ենթակառուցվածքների կայացման մեջ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով($1 – 474,69 դրամ)։ -0-

 

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը (ՎԻԴԵՈ)

COP17-ում Ակբա Ֆեդերացիայի աջակցությամբ ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը, որը միտված է հայկական հողում մշակված էնդեմիկ սերմերի ուսումնասիրմանն ու պահպանմանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img