Հայաստանը և ՌԴ–ն ազգային վճարային քարտերի փոխադարձ սպասարկում կսկսեն

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների վճարային համակարգերը պատրաստ են ազգային վճարային համակարգերի ինտեգրմանը, հայտնում է Հայաստանի ԿԲ–ն Երևանում ԱՊՀ երկրների ազգային բանկերի և վճարային համակարգերի ղեկավարների ու ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման ընթացքում։

Հանդիպման արդյունքներով ընդունվել է ընդհանուր վճարային տարածք (միասնական ստանդարտներով աշխատող տեխնոլոգիական միջավայր) ձևավորելու նպատակով վճարային ենթակառուցվածքների փոխգործակցության արդիականության մասին բանաձև:

«Վերջինս ԱՊՀ երկրների ազգային վճարային քարտեր ունեցողներին թույլ կտա ազատորեն իրականացնել բոլոր սովորական գործարքները՝ այդ քարտերի օգնությամբ կանխիկ գումարներ ստանալ, գնումներ կատարել, վճարել ծառայությունների դիմաց և այլ գործառնություններ աշխատանքային հանդիպման անդամ-երկրների բանկոմատների ու առևտրային տերմինալների միջոցով»,– ասվում է հաղորդագրությունում։

Ինչպես հայտնել է Ռուսաստանի ԿԲ ազգային վճարային համակարգի դեպարտամենտի տնօրեն Ալլա Բակինան, ԱՄՆ երկրների միջև փոխգործակցությունն արդեն վաղուց իրականացվում է տարբեր մակարդակներում` և Կենտրոնական բանկերի, և վճարային համակարգերի միջև։

Ըստ նրա, շատ կարևոր է, որ ԱՊՀ երկրների վճարային համակարգերը զարգանան միջազգային մակարդակով, զբաղեցնեն իրենց արժանի տեղը վճարային ծառայությունների շուկայում և տրամադրեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները մեր քաղաքացիներին։

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի Նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանն իր հերթին հայտնել է, որ բոլոր այն երկրներում Կենտրոնական բանկն առանձնահատուկ նշանակություն է տալիս ազգային վճարային համակարգերի և տեխնոլոգիաների զարգացմանը, որոնք դրա համար կիրառվում են:

Աշխատանքային հանդիպման մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների վճարային ծառայությունների շուկայի վիճակը, ազգային վճարային համակարգերի փոխադարձ ինտեգրման հեռանկարները և ազգային արժույթով ազգամիջյան հաշվարկների կազմակերպումը։

«ArCa» և «Мир» վճարային համակարգերը ներկայացրել են վճարային ենթակառուցվածքների փոխազդեցության նախագիծը «НСПК» ԲԸ–ի ներկայացրած կազմակերպչական և տեխնոլոգիական լուծումների հիման վրա։

Միջհամակարգային փոխազդեցության շրջանակում մշակվել են միասնական կանոններ և սակագներ, որոնց հաշվարկումը կտարվի ազգային արժույթով, ինչպես նաև կընդլայնվի քարտերի ընդունման ենթակառուցվածքը։

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img