ՀՀ ԿԲ. Կոմպոզիտային թղթադրամների ներդրումը բանկոմատների արդիականացման մեծ ներդրումներ չի պահանջի

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ առևտրային բանկերի համար նոր թղթադրամների ներդման դեպքում բանկոմատների արդիականացումը մեծ ներադրումներ չի պահանջի։ Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասել է  Հայաստանի Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը

«Բանկերն ու որոշ ընկերություններ, բնականաբար, ստիպված կլինեն կատարել որոշ փոփոխություններ, հիմնականում բանկոմատների, տերմինալների և թղթադրամների ընդունման այլ կետերի ծրագրային արդիականացման ուղղությամբ»,–ասաց Նահապետյանը, հստակեցնելով, որ բանկերի համար դա մեծ գումար չի ենթադրի։ Բացի այդ, նրա խոսքով, անհրաժեշտ ծախսերը չեն կատարվի պետբյուջեի հաշվին։

Հայաստանում այսօր գործում է 17 բանկ, որոնք Հայաստանում և մարզերում ավելի քան 1419  բանկոմատներ ունեն։

Նահապետյանը նշեց, որ բանկերը, այսպես թե այնպես, կատարել են ծրագրային փոփոխություններ, երբ ԿԲ–ն շրջանառության մեջ էր դնում նույն շարքի թղթադրամներ, օրինակ, նոր պաշտպանիչ նշաններով կամ այլ նոր տարրերով։

«Այսպես, 20.000–ոց թղթադրամները մենք երեք անգամ ենք վերաթողարկել, 1000 դրամանոցները` 4 անգամ։ Այո, դա բանկերից կպահանջի բանկոմատների ծրագրային թարմացում, սակայն դրանք լուրջ ծախսեր չեն։ Միաժամանակ ծրագրայինից բացի, նման գործընթացը չի հանգեցնի ոչ մի այլ փոփոխության»,–ասաց Նահապետյանը։

Նա նաև նշեց, որ նոր թղթադրամների ներդրումը բնակչության և բիզնեսի համար որևէ խնդիր չի առաջացնի:

«Տվյալ գործընթացը չի ենթադրում թղթադրամների դուրսբերում և հին թղթադրամների փոխարինում չէ նորերով: Դա ընդամենը թղթադրամների` շրջանառության մեջ ներդնելն է»,–ասաց նա:

ԿԲ  որոշմամբ, երկրորդ սերնդի գործող թղթադրամները զուգահեռ և անժամկետ շրջանառության մեջ կլինեն և դուրս կգան շրջանառությունից բնական ճանապարհով` մաշվածության արդյունքում:

Հայաստանը 2018 թվականին երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամներ կներդնի: Այս նորամուծությունը նվիրված է հայկական դրամի 25-ամյակին։ Նոր նմուշի դրամանիշերն աստիճանաբար դուրս կմղեն գործող դրամանիշերին: Դրանց տպագրության համար միջազգային մրցույթ կահյատրարվի` եվրեպական առաջաըար տպարանների մասնակցությամբ։ Բացի այդ թղթադրամների վրա նոր պատկերներ կհայտնվեն, կներդրվի 2000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ, իսկ 100 հազար դրամանոցներն ցածր պահանջարկի պատճառով առհասարակ չեն տպագրվի-0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2026 թ.-ի երրորդ եռամսյակի տեղեկագիրը

«ԱՌԿԱ» տեղեկատվական գործակալությունը հրապարակել է  «Հայաստանի վարկային կազմակերպությունները (գործունեության հիմնական ցուցանիշները)» եռամսյակային ֆինանսատնտեսական տեղեկագրի հերթական համարը՝ 2026 թ.-ի երրորդ եռամսյակի արդյունքներով

Հայաստանի վարկային կազմակերպությունների զուտ շահույթը 9 ամսում կրճատվել է 26,62%–ով՝ մինրև 30,27 մլրդ դրամ

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն զուտ շահույթը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 30.27 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 41.26 մլրդ դրամի դիմաց՝ կրճատվելով 26.62%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

․«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն վարկային կազմակերպությունների վարկանիշն ըստ ակտիվների ծավալի՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img