ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիությամբ Հայաստանում առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. 2017 թ. դեկտեմբերին «IPM Research» Հանրային կարծիքի և մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի կողմից իրականացվել է «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիությունը» հետազոտությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առավել ճանաչելի բանկը Հայաստանում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հարցմանը, որն իրականացվել է պատահական ընտրության սկզբունքով, մասնակցել են 18-ից մինչև 55 տարեկան 1,200 բնակիչներ Երևանից և Հայաստանի չորս խոշոր քաղաքներից (Վանաձոր, Գյումրի, Արմավիր և Դիլիջան)։ Հետազոտության ընթացքում բացահայտվել Top of Mind ցուցանիշը՝ բրենդի հանպատրաստից իմացության մակարդակը (առաջին բանկը, որը հիշատակում են հարցվողները), ըստ որի ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է առաջին տեղը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը կայուն աճում է 2014 թ.-ից, և 2017 թ.-ին գրանցել է ցուցանիշի ամենաբարձր մակարդակը (22.4 %): Հետազոտության արդյունքները վկայում են այն բանի մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատար է ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ինչպես Երևանում, այնպես էլ մարզային քաղաքներում. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ առաջատար հանպատրաստից ճանաչելիության ընդհանուր ցուցանիշով (67,02%), հուշումով ճանաչելիության ցուցանիշով և MA Index-ով, որը բնորոշում է բրենդի դիրքը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ՝ հարցվողների 63,8%-ը առաջին հերթին հիշատակում են ՎՏԲ-Հայաստան Բանկը; Բավարարվածության գործակցով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես շարունակում է մնալ առաջին տեղում, իսկ հարցվողների 19,9%-ը ճանաչում են ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես իրենց հիմնական բանկ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստան առևտրային բանկերում ավանդների ծավալը հուլիսի վերջին կազմել է շուրջ 8,3 տրլն դրամ

Հայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 8 289 634 մլն դրամ՝ հունիսի 8 070 715 մլն դրամի դիմաց

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49

ՀՀ Կենտրոնական բանկը գրեթե 4 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը՝ հասցնելով 6,75%-ի

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը երեքշաբթի  կայացրած նիստում որոշել է դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը բարձրացնել 0,25 տոկոսային կետով՝ հասցնելով 6,75%-ի

ԿԲ-ն նշել է կրիպտոակտիվների կարգավորման առանցքային սկզբունքը՝ գնահատելով ռիսկերը

ՀՀ Կենտրոնական բանկը թվային և վիրտուալ ակտիվները կարգավորելիս հավատարիմ է «նույն ռիսկը — նույն կարգավորումը» (same risk, same regulation) սկզբունքին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img